Ալեքսիս Օհանյանը Երևանում կմասնակցի իր բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին

© AP Photo / Aaron FavilaАлексис Оганян наблюдает теннисный матч Серены и Винус Уильямс в финале Australian Open (28 января 2017). Мельбурн, Австралия
Алексис Оганян наблюдает теннисный матч Серены и Винус Уильямс в финале Australian Open (28 января 2017). Мельбурн, Австралия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեքսիս Օհանյանը համաձայնել է իր բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ ելույթ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին ներկա կլինի անձամբ Օհանյանը։ Այս մասին հայտնում է «Էդիթ պրինտ» ընկերության մամուլի ծառայությունը։

© Photo : Edit printԱլեքսիս Օհանյան, «Առանց թույլտվության» բեսթսելեր
Ալեքսիս Օհանյանը Երևանում կմասնակցի իր բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին - Sputnik Արմենիա
Ալեքսիս Օհանյան, «Առանց թույլտվության» բեսթսելեր

«Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները։ Նա մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և գործել»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Հատկանշական է, որ գրքի լույսընծայումը համընկնում է Օհանյանի՝ Հայաստան այցի հետ, և հեղինակը սիրահոժար համաձայնել է ոչ միայն պարզապես ներկա գտնվել շնորհանդեսին, այլև ելույթով հանդես գալ: Գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը:

Ալեքսիս Օհանյանը դստեր հետ հուզիչ լուսանկար է հրապարակել

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը նշել է, որ Օհանյանի գրքի շնորհանդեսը իսկապես մեծ իրադարձություն է Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների համար և թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար:

Церемония гашения марки, посвященной Генриху Мхитаряну (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր իսկ պատկերով նամականիշի շնորհանդեսին. լուսանկարներ

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա ապուպապն ու ապուտատը Խարբերդից և Բիթլիսից էին: Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել էին ԱՄՆ, որտեղ և հաստատվել էին: Համատեղ կյանքի տարիների ընթացքում նրանք 4 երեխա ունեցան՝ Վերան, Ջոնը, որը Ալեքսիսի պապն էր, Էլզան ու Մերին:

Օհանյանը ծանոթ է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, և Ամերիկայում Ալեքսիսին անվանում են «Հայ Ցուկերբերգ»:

Նա, ի դեպ, հպարտանում է իր հայկական արմատներով և պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, և ոչ միայն:

Լրահոս
0