00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սանիթեքն» ու քաղաքապետարանը հերքում են. աշխատակիցները մնում են առանց աշխատավարձերի

© Photo : press office of SanitekКомпания "Санитек"
Компания Санитек - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սանիթեքի» աշխատակիցներն աշխատավարձ են պահանջում։ Քաղաքային իշխանությունն ու գործատուն փոխադարձաբար մեղադրում են իրար։

ԵՐԵՎԱՆ, 18 Սեպտեմբեր — Sputnik. «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում`քաղաքային իշխանությունից պահանջելով օգոստոս ամսվանից ի վեր իրենց չստացած աշխատավարձերը։

Переполенный мусорный бак в Норкском массиве (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սանիթեքն» ասաց ու արեց. Երևանի վիճակն ավելի է վատացել. իսկ ի՞նչ է անելու քաղաքապետարանը

«Սանիթեք» ընեկերությունն էլ տարածած հայտարարությամբ պնդում է, որ աշխատակիցներին չի վճարել, քանի որ քաղաքապետարանից չի ստացել պայմանագրով նախատեսված գումարները։

«Սանիթեքի» հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքապետարանն օգոստոս ամսվա համար  ընեկերությանը պետք է փոխանցեր 430 միլիոն, բայց փոխանցել է միայն 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ։ 

««Սանիթեք» ընկերության օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը շուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը: Ողջ օգոստոս ամսվա համար, փաստացի, փոխանցվել է ամբողջ գումարի 32.5%-ը»,– նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

«Կարծում եմ` ակցիան ուղղորդված է». Մարությանը` «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ցույցի մասին

«Սանիթեքը» քաղաքապետարանին մեղադրում է ոչ միայն իրենց  վատաբանելու, այլև  սեփական ժողովրդին ստելու մեջ։

«Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները և  որպես օրինակ հարցնել` ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղաբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, ոտեղի՞ց են գնվում աղբադույլերն, ու ի՞նչ որակի են դրանք: Սա է արդյո՞ք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը»,– հայտարարում է «Սանիթեքը»:

«Սանիթեքի» 900 աշխատակիցներն աշխատանքի խնդիր ունեն. նրանք բողոքի ակցիա են կազմակերպել

Քաղաքապետարանը պնդում է, որ «Սանիթեքը» բավական գումար ունի` աշխատակիցներին վճարելու համար, բայց ինչ–ինչ պատճառով չի վճարում։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր Facebook-ի էջում պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ընկերությունը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարը»։

Այնուհանդերձ, Կարապետյանը հայտնում է, որ քաղաքապետարանն այժմ իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի «Սանիթեքին» վճարած գումարները հասնեն աշխատակիցներին` միևնույն ժամանակ հիշեցնում` աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես «Սանիթեք» ընկերությունը։

«Սանիթեքի» ղեկավարն ասել է՝ մինչև երբ է շարունակվելու բոյկոտը. նամակ քաղաքապետին

Հիշեցնենք, «Սանիթեքի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝  քաղաքային իշխանությունից պարզաբանում պահանջելու օգոստոսին չվճարված աշխատավարձերի վերաբերյալ։ Աշխատակիցների պահանջին ի պատասխան` քաղաքապետարանի պատասխանատուները նրանց են ներկայացրել օգոստոսին փոխանցած գումարի վերաբերյալ կնքված ու ստորագրված պաշտոնական տեղեկանքը։

Լրահոս
0