00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փաշինյանին չի գոհացրել Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքը». Աղաջանյան

© Sputnik / Asatur YesayantsРуководитель аппарата премьер-министра Армении Эдуард Агаджанян на заседании правительства (8 июня 2018). Еревaн
Руководитель аппарата премьер-министра Армении Эдуард Агаджанян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղաջանյանը վստահեցրեց, որ պաշտոնանկությունները եղել են վարչապետի որոշմամբ, բայց նա սեփական ցանկությամբ ազատվելու դիմում ներկայացնելու հնարավորություն է տվել։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատվել են պաշտոններից, որովհետև նրանց գործունեությունը չի գոհացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։ ՀՀ նախագահը սեպտեմբերի 18–ին հրամանագիր ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։ ՀՀ ոստիկանապետի պարտականությունները կատարելու է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։ Օսիպյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ իր հեռանալու պատճառների մասին կխոսի ավելի ուշ։ Օսիպյանն արդեն նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

«Այդ բարձրաստիճան պաշտոնյաների գործունությունը չի գոհացրել վարչապետին, և նրանք ազատվել են Փաշինյանի որոշմամբ», – նշեց Աղաջանյանը։

Նա հավելեց, որ վարչապետը, հարգանք դրսևորելով իր գեներալների նկատմամբ, հնարավորություն է տվել նրանց սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։

Руководитель фракции Мой шаг Лилит Макунц и вице-спикер парламента Лена Назарян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Պաշտոնները հավերժ չեն». Մակունցը` պաշտոնանկությունների մասին

Աղաջանյանը նաև մեկնաբանեց ԱԱԾ կայքից Վանեցյանի ոչ միանշանակ հայտարարության տեքստը հեռացնելը։ Նրա խոսքով` հավանաբար ԱԱԾ աշխատակիցները համարել են, որ դա է ճիշտ։

Արթուր Վանեցյանը հայտարարություն էր տարածել իր հրաժարականի պատճառների մասին, որտեղ մասնավորապես հայտնում էր, որ պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր. «Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։ Սեպտեմբերի 17–ի առավոտյան տեղեկություն է տարածվել, որ տեքստը հեռացվել է ԱԱԾ կայքից։

Փաշինյանն ամենայն հավանականությամբ պաշտոնանկությունների մասին հայտարարություն կանի

Լրահոս
0