00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:47
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրո միաբանության գլխավոր միանձնուհու խոստովանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին

© Sputnik / Олег Кулеш / Անցնել մեդիապահոցМать Тереза
Мать Тереза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կասկածելի ենթադրությունները բախվում են ակնհայտ փաստերին։ Դժվար է շրջանցել ենթադրությունները, որովհետև որքան խորանում ես, այնքան շատ հարցեր են ծագում մայր Թերեզայի սրբության վերաբերյալ։

1997թ.–ի սեպտեմբերին մեր մեղավոր աշխարհը լքած կնոջ անունը Ագնես Գանջե Բոյաջիու էր։ Նրա հոր անունը` Նիկոլ Բոյաջիու, որն օրիգինալ տարբերակում կարող էր հնչել որպես Նիկողայոս Բոյաջյան: Ագնեսի մայրն ալբանուհի էր։

Католикос Гарегин II на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Կաթողիկոսը քվեարկել է մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար

Կարճ ասած` Ագնես Գոնջե Բոյաջիուն, որն աշխարհին հայտնի է որպես մայր Թերեզա, հայուհի է։ Դրա մասին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում անկեղծ խոստովանություն է արվել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա–ին. մինչև այդ մայր Թերեզայի ազգության մասին չի խոսվել, թեպետ նրա գործերի մասին փառքը տարածվել էր ամբողջ աշխարհում։

Մայր Թերեզան Հայաստան էր ժամանել, որպեսզի իր աչքով տեսնի Սպիտակի երկրաշարժի արհավիրքը։ Նրա համար դա սովորական աշխատանք էր. սկզբից իր աչքերով տեսնել աղետը, գնահատել դրա հետևանքները, իսկ հետո որոշել, թե ինչով կարելի է օգնել։

Մշտապես կապույտ եզրանախշով սպիտակ սարիով, որը կոպեկներ արժեր (Նոբելյան մրցանակի հանձնմանը նա գնացել է նույն զգեստով և բոբիկ ոտքերին փայտյա ոտնամաններ հագած) Մայր Թերեզան Սպիտակի ավերակներում մենակ չէր, նրա հետ եկել էին «Միսիոներական սիրո քույրեր» միաբանության քույրերը. օգնում էին վիրավորներին, դեղորայք բաժանում, անում այն ամենն, ինչ պահանջում էր իրավիճակը։

Леонид Рошаль - Sputnik Արմենիա
Գիշերային գործուղում փախած կալանավորի հետ, կամ ինչի համար է բժիշկ Ռոշալը սիրել Հայաստանը

Մայր Թերեզան նույնպես անմասն չէր մնում. լվանում էր վերքերը, հոգ տանում երեխաների մասին, սփոփում տուժածներին, բայց նրա առաքելության էությունն այլ էր՝ իր անունի կախարդանքով ստիպել աշխարհի ուժեղներին բարեգործություն անել։

Այստեղից լպրծուն ճանապարհ է սկսվում, որտեղ կասկածելի ենթադրությունները բախվում են ակնհայտ փաստերին։ Դժվար է շրջանցել ենթադրությունները, որովհետև որքան խորանում ես, այնքան շատ հարցեր են ծագում մայր Թերեզայի սրբության վերաբերյալ։ Բայց չէ՞ որ հնարավոր է նաև, որ ծուխը լինի, բայց կրակը` ոչ. մեծ մարդկանց մասին տարբեր բամբասանքները նորմալ երևույթ են։

Այնուամենայնիվ, մայր Թերեզայի և Սպիտակի ողբերգության մասին որոշ ԶԼՄ–ներ այսպես են գրել. «Կարելի է Սպիտակի երկրաշարժից հետո նրա` Հայկական ԽՍՀ այցելելու մանրամասն նկարագրություններ գտնել, բայց անհնար է գտնել տեղեկություններ, թե ում և որքան գումար է այդ ժամանակ հատկացրել հիմնադրամը»։

Отчий дом Минаса Аветисяна, село Джаджур, Ширак - Sputnik Արմենիա
Ջաջուռում գտնվող տան առեղծվածային պատմությունը, կամ այն, ինչ չգիտեինք Մինասի մասին

Կամ էլ՝ «Հայոց ողբերգության օրերին Միաբանության քույրերը հիվանդանոցների բոլոր հիվանդներին, կամավորներին, բժիշկներին բաժանել են փոքրիկ օվալաձև կախազարդեր` միաբանության խորհրդանիշով։ Ձեր զարդատուփերի մեջ նայեք, միգուցե դուք էլ նման բան ունեք»։

Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ նման կախազարդ ունեմ մայր Թերեզայից։

Ինչ վերաբերում է Միաբանության քույրերի` երկրաշարժից տուժածներին տված դրամական օգնությանը, այստեղ մենք կլռենք, որովհետև թվեր չգիտենք։ Բայց գիտենք այն, որ մայր Թերեզան կարողանում էր ստիպել բացել քսակները, իսկ եթե հանկարծ չէր ստացվում, այդ առիթով ահա այսպիսի պատմություն.

Մի անգամ Մարգարետ Թետչերը, «ոսկե սարեր» խոստանալուց մեկ տարի անց զարմանալիորեն համեստ գումար է նվիրաբերել։ Այդ ժամանակ մայր Թերեզան բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում բացականչել է. «Սիրում եմ Անգլիան։ Մի տիկին` Դարչե՞ր, Դեչե՞ր, նույնիսկ օգնել է ինձ մի քանի հատ աթոռ գնել հիվանդանոցի համար»։

Премьера фильма Землетрясение. Сарик Андреасян и Микаэл Погосян - Sputnik Արմենիա
Հայաստանը գոնե շնորհակալություն հայտնե՞լ է «Երկրաշարժ» ֆիլմի համար. Թոխատյանը դառնացած է

Փոխարենը Հայիթիի` աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի հանդեպ մայր Թերեզան ջերմ զգացմունքներ է ունեցել։

«Աշխարհում ոչ մի տեղ նման մտերմություն չեմ տեսել աղքատների և պետության ղեկավարի միջև»,– ասել է նա երկրի մասին, որը կառավարել է բռնապետ Ժան Կլոդ Դյուվալյեն, որն իշխանությունը ստացել էր աշխարհին որպես «Հայր Դոկ» հայտնի բռնապետ հորից։ Հայտնի է, որ հայր ու որդի առանց աչք թարթելու ոչնչացրել են տասնյակ հազարավոր հայրենակիցների։

Մայր Թերեզան ի պատասխան ի՞նչ է ստացել Դյուվալյե կրտսերից։ Երկուսուկես միլիոն դոլար` բարեգործություն անելու համար և երկրի բարձրագույն պարգևը` Փառքի լեգեոնի շքանշան։

Այդ ամենով հանդերձ նա նախկինի նման հագել է գրոշներով գնված սարին ու փայտե ոտնամանները, Լազուրե ափին ամրոցներ չի կառուցել, և միայն խելագարը կարող էր նրան կոռուպցիոներ անվանել։ Կինը շարունակել է դպրոցներ կառուցել աղքատների համար, գիշերօթիկներ` անօթևան որբերի համար և հիվանդանոցներ` անբուժելի հիվանդների համար, որտեղ մի անգամ տարօրինակ երկխոսություն է եղել։

– Դուք տառապում եք, ինչպես Քրիստոսը՝ խաչի վրա։ Այնպես որ Հիսուսը պետք է համբուրի Ձեզ, – ասել է նա քաղցկեղով մահամերձ հիվանդին, որն անասելի ցավեր է ունեցել։

– Այդ դեպքում խնդրում եմ՝ ասեք նրան, որ այլևս չհամբուրի ինձ, – պատասխանել է դժբախտը։

Город Спитак после землетрясения - Sputnik Արմենիա
Ռուսաստանցի փորձագետը Սպիտակի երկրաշարժի պատճառների մասին անսպասելի վարկած է ներկայացրել

«Ես կարծում եմ, որ աղքատների համար շատ գեղեցիկ է իրենց ճակատագիրն ընդունելն ու տառապանքները Քրիստոսի հետ միասին կիսելը։ Կարծում եմ, որ աշխարհին շատ է օգնում թշվառ մարդկանց տառապանքը», – սիրել է ասել մայր Թերեզան, բայց ասել, որ աղքատներն ու տառապյալները համակարծիք են «Խաղաղության մարտիկ» ոսկե մեդալի ասպետ Ագնես Գոնջե Բոյաջիուի հետ, չափազանցություն կլիներ։

Անցել են տարիներ: Հայաստան գալու պահին Մայր Թերեզան արդեն 78 տարեկան էր: Սկսել էին լուրջ խնդիրներ առաջանալ սրտի հետ, հիվանդ է եղել թոքաբորբով, մալարիայով, անրակն է կոտրված է եղել, ինչից հետո նա որոշել է բուժվել։ Ճիշտ է` ոչ թե աղքատների համար հիվանդանոցում, այլ Կալիֆոռնիայի լավագույն կլինիկաներից մեկում։ Պախարակելի ոչինչ չկա. և՛ հնարավորություն ուներ, և՛ իրավունք։

Մայր Թերեզան մահացել է 1997թ–ի սեպտեմբերին, 88 տարեկան հասակում, իրենից հետո թողնելով ավելի քան չորս հազար քարոզիչ, որոնք աշխատել են աշխարհի 123 երկրի՝ ավելի քան 600 ներկայացուցչությունում։

Երեք տարի առաջ Կաթոլիկ եկեղեցին դասել է նրան սրբերի շարքը, ինչին իտալացի Ջորջիո Բրուսկոն, որը պատիժ է կրել մաֆիոզ լինելու համար, ասել է. «Եթե նա սուրբ է, ապա ես Հիսուս Քրիստոսն եմ»։

Դե ինչ, յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը...

Լրահոս
0