Հայ ծանրորդները մտնում են պայքարի մեջ. հայտնի է նրանց մրցելույթների ժամանակացույցը

© Sputnik / Asatur YesayantsГлавный тренер Пашик Алавердян, тяжелоатлеты Гор Минасян и Симон Мартиросян на тренировке в преддверии ЧМ-2019 по тяжелой атлетике
Главный тренер Пашик Алавердян, тяжелоатлеты Гор Минасян и Симон Мартиросян на тренировке в преддверии ЧМ-2019 по тяжелой атлетике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը կներկայացնեն 7 մարզիկներ։ Նրանք մրցապայքարի դուրս կգան սեպտեմբերի 21-ից սկսած։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց մրցումներում հայ ծանրամարտիկները կպայքարեն 81 կգ քաշային կարգից սկսած, իսկ կանանց մրցումներում` մեր երկու ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յալյանը` 59 կգ քաշային կարգում:

Вольная борьба. Мужчины - Sputnik Արմենիա
Մեկ ոսկե և 2 բրոնզ. հայ ըմբշամարտիկները հաղթեցին վրացի, բուլղար և ուկրաինացի մարզիկներին

Հայաստանի հավաքականի բոլոր ծանրորդներն էլ հավակնում են բարձր տեղեր զբաղեցնել: Հավաքականի ընտրանու կազմում մրցավայր են մեկնել աշխարհի գործող չեմպիոն՝ Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմաթիվ մեդալներ վաստակած Անդրանիկ Կարապետյանը,  Հակոբ Մկրտչկանը, Դավիթ Հովհաննիսյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Ստորև ներկայացնում ենք մեր հավաքականի ծանրորդների ելույթների ժամանակացույցը՝ Երևանի ժամանակով։

  • Իզաբելլա Յայլյան (59 կգ, B ենթախումբ)- սեպտեմբերի 21, ժամը  09:00-ին:
  • Տաթև Հակոբյան (87 կգ, A ենթախումբ)- սեպտեմբերի 25, ժամը 15:00-ին:
  • Անդրանիկ Կարապետյան (81 կգ, A ենթախումբ)- սեպտեմբերի 22, ժամը 15:00-ին։
  • Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (89 կգ, A ենթախումբ)- սեպտեմբերի 23, ժամը 17:30-ին։
  • Սամվել Գասպարյան (102 կգ, A ենթախումբ)-սեպտեմբերի 25, ժամը 17:30-ին:
  • Սիմոն Մարտիրոսյան (109 կգ, A ենթախումբ)- սեպտեմբերի 26, ժամը 15:00-ին։
  • Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ)- սեպտեմբերի 27, ժամը 13:00-ին:

Նշենք, որ Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին։

Լրահոս
0