00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուսական երկաթուղիները» կխզի՞ պայմանագիրը. ՀՀ տրանսպորտի նախարարության մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsПервый рейс поезда "Армения" из Еревана в Батуми в 2019-ом году.
Первый рейс поезда Армения из Еревана в Батуми в 2019-ом году. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան կապ է հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ` ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն ստանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Հայաստանի երկաթուղու կառավարման հարցի վերաբերյալ շարունակում է բանակցել ռուսական կողմի հետ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին գերատեսչությունից։

«Բանակցությունները շարունակվում են, արդյունքներ դեռ հայտնի չեն», – ասացին մամուլի ծառայությունից։

Премьер-министр Никол Пашинян рассматривает новый электропоезд ЮКЖД (5 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի երկաթուղու կառավարման պայմանագիրը կարող է վաղաժամ խզվել. նախարարություն

Sputnik  Արմենիան կապ է հաստատել նաև Մոսկվայում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացրին, որ ընկերությունն այդ հրապարակումներն առայժմ չի մեկնաբանում։

Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը տարբերակներ է մշակում Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագիրը վաղաժամ խզելու վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ավելի վաղ այդ մասին գրել էր RTVI հեռուստաընկերությունը` հղում անելով «Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին քաջատեղյակ աղբյուրին»։ Իբր նման որոշումը կապված է Հայաստանում գործող դուստր ձեռնարկության դեմ հարուցած քրեական գործի հետ։

RTVI –ին տված հարցազրույցում Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևն ասել էր` Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, որի դեպքում ՀԿԵ–ն չի կարող նորմալ աշխատել. «Անտեսվում են մեր այն փաստարկները, որ ավելի վաղ իրականացված ստուգումներից հետո խախտումներ չեն բացահայտվել, և կոնցեսիայի պայմանները կատարվում են», – ասել էր Տոկարևը։

Модернизация подвижного состава Южно-кавказской железной дороги в Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հարավկովկասյան» երկաթուղի ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասել էր, որ ՀԿԵ–ն աշխատում է սովորական ռեժիմով, պայմանագիրը խզելու կամ այլ բանի համար որևէ նախադրյալ չկա։

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Սերգեյ Վալկոն 3 տարի ժամկետով վերանշանակվել է ՀԿԵ գլխավոր տնօրեն։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 20-ին հակամենաշնորհային պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել պատասխանատվության ենթարկել Հարավկովկասյան երկաթուղին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները խախտելու համար: Մասնավորապես, հանձնաժողովը համարել էր, որ Ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը և երկաթուղին տուգանվել էր 30 մլն դրամով:

«Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանել է իր դեմ ուղղված մեղադրանքներին

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լրահոս
0