Տավուշցի թոշակառուն փորձել է Երևանում վերջ տալ կյանքին

© Sputnik / StringerПопытка самоубийства на мосту Победа (11 марта 2019). Еревaн
Попытка самоубийства на мосту Победа (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկաններից ու քաղաքացիներից շուրջ մեկ ժամ է պահանջվել տարեց տղամարդուն ինքնասպանության մտքից հետ պահելու համար:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Քիչ առաջ մայրաքաղաքում ողբերգական դեպք է կանխվել:

Ситуация на мосту Киевян (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Երևանում 35-ամյա կինն ինքնասպանության փորձ է արել

Երևանի կամուրջներից մեկի արգելապատնեշների վտանգավոր եզրագիծն անցած թոշակառու տղամարդու կյանքը հաջողվել է փրկել:

Հավաքված քաղաքացիներն ու ոստիկանները մոտ մեկ ժամ համոզել են տղամարդուն հետ կանգնել ինքնասպանության մտքից: Վերջին րոպեներին արդեն, ուժասպառ եղած ծերունին նույնիսկ ակամա կարող էր ընկնել կիրճը, սակայն ոստիկաններին հաջողվել է բռնել նրան ու անցկացնել անվտանգ գոտի:

Երևանում ոստիկանները կանխել են 26 տարեկան երիտասարդի ինքնասպանության փորձը

Տղամարդը տարածքից հեռացվել է ոստիկանական մեքենայով:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա Տավուշի մարզի բնակիչ է: Վարկած կա, որ այդ ծայրահեղ քայլին դիմելու մտադրության պատճառը սոցիալական խնդիրներն են, ինչը կհերքվի կամ կհաստատվի իրավապահների աշխատանքի արդյունքում:

Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала