ՀԿԵ տնօրենն Անկախության տոնին անվանական ժամացույցներ է նվիրել հայ փրկարարներին

© Photo : Harutyun Nazaryan / official site of the SCR Гендиректор ЮКЖД Сергей Валько вручил благодарственные грамоты и именные часы сотрудникам МЧС Армении (21 сентября 2019). Ванадзор
Гендиректор ЮКЖД Сергей Валько вручил благодарственные грамоты и именные часы сотрудникам МЧС Армении (21 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Թումանյան կայարանում տեղի ունեցած հրդեհի մարման աշխատանքների մասնակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն սեպտեմբերի 21-ի առթիվ պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Վալկոն Վանաձորում շնորհակալագրեր և անվանական ժամացույցներ է հանձնել հուլիսի 29-ին Թումանյան կայարանում տեղի ունեցած հրդեհի մարման և վագոնների ռելսերից դուրս գալու հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ աչքի ընկած փրկարարներին:

© Photo : Harutyun Nazaryan / official site of the SCR ՀԿԵ տնօրենն Անկախության տոնին անվանական ժամացույցներ է նվիրել հայ փրկարարներին
ՀԿԵ տնօրենն Անկախության տոնին անվանական ժամացույցներ է նվիրել հայ փրկարարներին - Sputnik Արմենիա
ՀԿԵ տնօրենն Անկախության տոնին անվանական ժամացույցներ է նվիրել հայ փրկարարներին

Տնօրենը շնորհակալություն է հայտնել փրկարարներին գրագետ գործողությունների և վնասները նվազագույնի հասցնելու համար:

«Չենք կարողանա աշխատել». ՀԿԵ–ին մտահոգել է Վրաստանում սպասվող գործադուլը

Նա նաև շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով՝ մաղթելով նրանց բարի ծառայություն, առանց արտակարգ իրավիճակների:

Չի կարելի Հարավկովկասյանի հարցը օդից կախված թողնել. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

Հիշեցնենք, հուլիսի 29-ին Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվել էր բեռնատար գնացքի շարժակազմը: ԱԻՆ «911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգն ստացել էր հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին։

Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, բաղկացած էր 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե նյութերով։ Գծերից դուրս էր եկել երկրորդ լոկոմոտիվը:

Պարզվել էր, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ, առկա էր հրդեհի տարածման վտանգ։ Փրկարարների աշխատանքի շնորհիվ հրդեհը մեկուսացվել էր ժամը 06:31-ին:

Լրահոս
0