Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Հայ–վրացական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով էր ներկվել անցյալ տարի։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Անկախության օրվա 28-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով է «ներկվել»։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Շնորհավոր տոնդ, Հայաստան, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով»,– նշված է դեսպանության Facebook–յան էջում։

Թբիլիսիի հեռուստաաշտարակն առաջին անգամ Հայաստանի դրոշի գույներով էր «ներկվել» անցյալ տարի։

Հայաստանն այս տարի տոնում է անկախության 28-ամյակը։ Տոնական օրվան նվիրված միջոցառումներն այս անգամ անցկացվելու են Գյումրիում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала