https://armeniasputnik.am/20190922/Yeghegnadzorum-poxgndapetin-canr-vnasvacqner-hascrac-marzpeti-ognakany-kalanavorvac-e-20495270.html
Եղեգնաձորում փոխգնդապետին ծանր վնասվածքներ հասցրած մարզպետի օգնականը կալանավորված է
Եղեգնաձորում փոխգնդապետին ծանր վնասվածքներ հասցրած մարզպետի օգնականը կալանավորված է
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: 22.09.2019, Sputnik Արմենիա
2019-09-22T21:31+0400
2019-09-22T21:31+0400
2019-09-22T22:41+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1499/40/14994036_0:0:1204:682_1920x0_80_0_0_ab307904cb6d32f8eaae8dc39d1feecb.jpg
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1499/40/14994036_0:0:1204:758_1920x0_80_0_0_0081f44da04a2348059194d064277ef5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , վայոց ձոր, տրդատ սարգսյան
հայաստան, հասարակություն , վայոց ձոր, տրդատ սարգսյան
Եղեգնաձորում փոխգնդապետին ծանր վնասվածքներ հասցրած մարզպետի օգնականը կալանավորված է
21:31 22.09.2019 (Թարմացված է: 22:41 22.09.2019) Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը։ Նա նշել է, որ Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս։
Զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպը գրանցվել էր սեպտեմբերի 18-ի գիշերը։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։
Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։