00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ մասնագիտություններ պետք է ընտրեն հայաստանցի երիտասարդները, որպեսզի չսխալվեն

© Sputnik / Asatur YesayantsПрезентация программы "Навыки будущего и рабочие места для молодежи областей" (12 июля 2019). Еревaн
Презентация программы Навыки будущего и рабочие места для молодежи областей (12 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պրոֆեսորներ Ալեքսանդր Սոկոլովը և Օզդչան Սարիտասը համոզված են, որ Հայաստանի աշխատաշուկան և մարտահրավերները այդքան էլ չեն տարբերվում միջազգայինից։ Նրանք բացահայտել են հիմնական խնդիրներն ու խորհուրդներ տվել երիտասարդներին։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայ երիտասարդները պետք է սովորեն մոդելավորել ապագան և ընտրել արդիական ու մոտ ապագայում չհնացող մասնագիտություններ` միջազգային աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Վիճակագրական ուսումնասիրությունների և գիտելիքների տնտեսության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Սոկոլովը։

«Այժմ գոյություն ունեցող մասնագիտությունների կեսը 15-20 տարի հետո կդադարեն գոյություն ունենալ կամ արմատապես կձևափոխվեն։ Եվ ապագայում աշխատաշուկայում պահանջված լինելու համար անհրաժեշտ է գոնե մաթեմատիկայի բազային գիտելիքներ, տեղեկատվության վերլուծության հմտություններ, մայրենի և օտար լեզուների իմացություն», – նշեց փորձագետը։

© Photo : Kolba LabԱլեքսանդր Սոկոլով
Ինչ մասնագիտություններ պետք է ընտրեն հայաստանցի երիտասարդները, որպեսզի չսխալվեն - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Սոկոլով

Նա կարծում է, որ սոցցանցերի դարաշրջանում երիտասարդները հետ են վարժվել ստացած տեղեկությունը վերլուծելուց։ Նրա համոզմամբ` անհրաժեշտ է ընտրել այնպիսի բուհեր, որտեղ ուսանողներին մտածել են սովորեցնում։ Նա հենց դա է փորձել սովորեցնել հայ հետազոտողներին ՄԱԿ–ի զարգացման ծրագրի կազմակերպած երկօրյա ինտենսիվ դասընթացների ժամանակ «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» նախագծի շրջանակում։

Վիճակագրական ուսումնասիրությունների և գիտելիքների տնտեսության ինստիտուտի պրոֆեսոր Օզդչան Սարիտասն էլ իր հերթին նշեց, որ հաջողության հասնելու համար հայ փորձագետները պետք է ճիշտ հասկանան առաջնահերթություններն ու մանրակրկիտ վերլուծեն իրավիճակը։ Նրա խոսքով` կարևոր է հաշվի առնել ոչ միայն տնտեսական և ֆինանսական ռեսուրսները, այլև մարդկային և գիտական կապիտալը։

© Photo : Kolba LabՕզդչան Սարիտաս
Ինչ մասնագիտություններ պետք է ընտրեն հայաստանցի երիտասարդները, որպեսզի չսխալվեն - Sputnik Արմենիա
Օզդչան Սարիտաս

«Ձեռնարկատիրության կամ աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար կարևոր են այնպիսի որակներ, ինչպիսիք են ստեղծարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելը և գաղափարները պրոդուկտի վերածելու կարողությունը։ Այդ հմտությունները պետք է ձեռք բերվեն ժամանակակից բուհերում», – նշեց փորձագետը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ի տարբերություն մյուս երկրների երիտասարդների` հայ երիտասարդությունը մեծ առավելություն ունի` ի դեմս սփյուռքի և տարբեր երկրների համայնքների հետ կապի։ Նա կարծում է, որ այդ կոմունիկացիան ընդլայնում է հորիզոնն ու շրջակա աշխարհի մասին պատկերացումները, հետևաբար կարող է օգնել մասնագիտության կամ գործունեության տեսակի ընտրության հարցում։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյան - Sputnik Արմենիա
1/3
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյան
© Sputnik / Asatur YesayantsՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասին
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասին - Sputnik Արմենիա
2/3
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասին
© Sputnik / Asatur Yesayants«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շնորհանդես
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շնորհանդես - Sputnik Արմենիա
3/3
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շնորհանդես
1/3
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյան
2/3
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասին
3/3
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շնորհանդես

«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի համակարգող Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ինտենսիվ կուրսը կօգնի մարզերի հայ երիտասարդներին ճիշտ նպատակներ դնել, առանձնացնել առաջնահերթությունները և հավանաբար կմոտիվացնի նոր նախագծեր և ստարտափեր իրականացնելու համար։

«Կրթությունը ոչ միայն երիտասարդների, այլև հասուն մարդկանց համար է։ Կարևոր է, որ այդ գաղափարը տարածվի, և մարզերի բնակիչները, իրենց հմտություններն արդիականացնելով, բիզնես գաղափարներն իրականացնելիս բարելավեն ոչ միայն իրենց, այլև ամբողջ հանրապետության տնտեսական վիճակը», – եզրափակեց նա։

Фонд Ширакский государственный университет имени М.Налбандяна - Sputnik Արմենիա
Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն է ներդրվել

Նշենք, որ «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում անցկացվող ուսումնասիրությունները սկսել են անցկացնել 2019 թվականի փետրվարից։

Նախագիծը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը։ Այն իրականացնելու համար 800 հազար դոլար է ծախսվել։ Նախագծի նպատակն է նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանի 4 մարզում` Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք։ Սրանք երկրի առավել խոցելի և աղքատ մարզերն են, որտեղ 18-34 տարեկան երիտասարդների գործազրկությունը շատ բարձր մակարդակի է` 60%։

Ընդ որում, այդ կանանց և տղամարդկանց մեծ մասն ավելի քան 3 տարի չեն աշխատում։

Լրահոս
0