Սարդարապատի և Արցախյան ազատամարտի օրինակը բավարար է հնարավոր ապագան կանխատեսելու. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн
Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ զինված ուժերում զինտեխնիկայի մատակարարումն իրականացվում է բնականոն ընթացքով։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Սարդարապատի և Արցախյան ազատամարտի օրինակը բավարար է հնարավոր ապագան կանխատեսելու համար։ Այս մասին Փաշինյանն ասաց Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` պատասխանելով հարցին, թե սահմանին ո՞վ է իրեն ավելի ապահով զգում` հայե՞րը, թե՞ ադրբեջանցիները։

Антитеррористические учения СНГ - Sputnik Արմենիա
Արարատ-Անտիտեռոր-2019. պատանդների ազատագրում և ահաբեկիչների չեզոքացում է իրականացվել

«Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, ադրբեջանցիներն ունեին միլիոնների զենք, իսկ Հայաստանում նույնիսկ կարգին որսորդական հրացան չկար։ Բայց այդ պատերազմում Արցախի ինքնապաշտպանական ուժերը հաղթեցին։ Սարդարապատում կռվում էին հարյուրամյակների պրոֆեսիոնալ թուրքական բանակը և խեղճուկրակ, ցեղասպանության ենթարկված ժողովուրդը։ Այստեղ էլ հաղթեց կարճ ժամանակում ձևավորված կամավորական բանակը»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ ԶՈՒ–ում լուրջ բարեփոխումներ են իրականացվում։ Անդրադառնալով զինտեխնիկայի ձեռքբերմանը` վարչապետը նշեց, որ ԶՈՒ–ի զինտեխնիկայի մատակարարումն իրականացվում է բնականոն ընթացքով։

«Ապրիլյան +». 6 ժամվա ընթացքում մի քանի հազար զինապարտ է հավաքակայան ներկայացել

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16–ին Հայաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ պաշտպանությանն ուղղված ծախսերն 2019թ–ին ավելացել են շուրջ 26 տոկոսով` 312 մլրդ դրամով։ Նրա խոսքով` 2019–ի հունիս–օգոստոսին շուրջ 5 տոկոսով ավելացել է արևային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը, 5-10 տոկոսով` սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ներառյալ` խոցման միջոցների քանակը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала