Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենը փող է վերցրել` մարդկանց խոստանալով տանել ԱՄՆ

© Sputnik / Asatur YesayantsПередача денег
Передача денег - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» ՀԿ–ի նախագահ Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» ՀԿ–ի նախագահին մեղադրանք է առաջադրվել` քաղաքացիներից գումարներ հափշտակելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Геворг Костанян - Sputnik Արմենիա
Փորձ է արվում Մարտի 1–ի քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել. Կոստանյան

«Պարզվել է, որ կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումար։ Սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ նրա գործողություններից տուժել են այլ անձինք ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Լրահոս
0