Ոստիկանները բերման են ենթարկել Սեյրան Սարոյանի որդուն

© Sputnik / Asatur YesayantsГенерал Сейран Сароян
Генерал Сейран Сароян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեներալ–մայոր Սեյրան Սարոյանի որդին Էջմիածնի դպրոցներից մեկի բակում վեճի է բռնվել ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության ծառայողները երեկ` սեպտեմբերի 25–ին, բերման են ենթարկել գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի 27-ամյա որդուն։

Больница - Sputnik Արմենիա
Վանաձորում խմբակային վեճն ավարտվել է դանակահարությամբ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա Էջմիածնի թիվ 9 դպրոցի բակում միջադեպի հեղինակ է դարձել՝ ինչ-որ հարցի շուրջ վեճի բռնվելով դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, որը 24-ամյա երիտասարդ է։

Վեճի ընթացքում գեներալի որդին հարվածել է երիտասարդի դեմքին։

Վայոց Ձորում ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած փոխգնդապետի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է

Ոստիկանները գտել ու բերման են ենթարկել Սեյրան Սարոյանի որդուն։ Նա հերքել է ոստիկանների ունեցած տեղեկությունը` ասելով, որ ինքը ոչ մեկին չի հարվածել։

Դեպքի մանրամասները պարզվում են։

Լրահոս
0