Մինչ տարեվերջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը կանցնի 10 հազարը. դեսպան Էրլուն

© Sputnik / Aram NersesyanТуристы из Китая в Ереване
Туристы из Китая в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զբոսաշրջիկների երկարաժամկետ հոսքի ավելացմանը կնպաստի Հայաստանի ու Չինաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը։ Կողմերն առաջիկայում կվավերացնեն համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Մինչ տարեվերջ Չինաստանից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 10 հազարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը։

Чрезвычайный и полномочный посол Китая в Армении господин Тянь Эрлун - Sputnik Արմենիա
«Ավելի մեծ, բայց ոչ այդքան». Հայաստանում Չինաստանի դեսպան Էրլունը կատակել է

2015 թվականին Չինաստանից Հայաստան է եկել մոտ  2–3 հազար զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարի արդեն մոտ 9 հազար։

«Այս տարի, կարծում եմ, զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 10 հազարի շեմը», – ասաց դեսպանը։

Նա ավելացրեց, որ զբոսաշրջիկների երկարաժամկետ հոսքի ավելացմանը կնպաստի Հայաստանի ու Չինաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը։ Կողմերն առաջիկայում կվավերացնեն այդ համաձայնագիրը։

Չինաստան մեկնելու հրաշալի հնարավորություն. պետք է պատասխանել ընդամենը 30 հարցի

Նշենք, որ չինացի զբոսաշրջիկների ամենամյա ծախսերն արտասահմանում կազմում են մոտ 258 միլիարդ դոլար։ Ամեն տարի այդ երկրից մոտ 50 միլիոն զբոսաշրջիկ է մեկնում։

Լրահոս
0