00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության «շռայլ ժեստը», կամ ինչպես գործարարները կտնօրինեն վերադարձվող պարտքը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян встретился с экспортерами и бизнесменами в Цахкадзоре
Премьер-министр Никол Пашинян встретился с экспортерами и бизнесменами в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը բիզնեսին է վերադարձնում նախորդների պարտքերը։ Տնտեսագետը կարծում է, որ ավելի քան 56 միլիարդ դրամի վերադարձն ամեն դեպքում կաշխուժացնի տնտեսությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik, Արմեն Հակոբյան. Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ ) դեբետային մնացորդները տնտեսավարողներին վերադարձնելը ողջունելի քայլ է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Օրերս կառավարությունը հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ ներկայացրեց, որն այս շաբաթվա սկզբում ԱԺ-ն ընդունեց նաև երկրորդ ընթերցմամբ (ամբողջությամբ): Իսկ դա նշանակում է, որ պետությունը հարկ վճարողներին կվերադարձնի մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը առաջացած 56 միլիարդ դրամ գումարի պարտքը կամ, ինչպես ասում են, ԱԱՀ դեբետային մնացորդները:

«Առաջին հայացքից թվում է, թե դա կազուսային իրավիճակ է, երբ որ կարծես թե կառավարությունը ծախսելու տեղ չունի և հիշել է մինչև 2017 թվականի, այսինքն՝ ոչ իր կառավարման տարիներին ԱԱՀ գծով, նախորդ կառավարությունների օրոք պետության կուտակած պարտքերի վերադարձի մասին: Իսկ թիվը տպավորիչ է, քանզի խոսքը 2500-ից ավելի տնտեսավարող սուբյեկտների մասին է, որոնք տարբեր ծավալի գումար ունեին ստանալու պետությունից»,- ասաց տնտեսագետը:

Բայց արդյո՞ք կառավարության և բյուջեի վրա «ծանր չի նստի» այդ դեբետային մնացորդի վերադարձը, եթե անգամ տնտեսվարողների մի մասը, ինչ-ինչ պատճառներով (ասենք, լուծարվելու կամ գործունեությունը դադարեցնելու) հետ չստանա իր հասանելիք միջոցները: Ի՞նչն է հնարավորություն ստեղծել, որ կառավարությունը նման «շռայլ ժեստ անի» հայրենի գործարար աշխարհի համար։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил учебно-исследовательский центр Центрального банка (7 июля 2018). Дилижан - Sputnik Արմենիա
Կենտրոնական բանկի վարքագիծն ավելի շատ չեզոք է, քան աճին միտված. տնտեսագետ

Մարգարյանը նշեց, որ այժմ նկատելի միջոցներ են տնտեսվել. միայն կապիտալ ծախսերի մասով 83 միլիարդ դրամից ավելի գումարի մասին կարելի է խոսել: Իհարկե, տնտեսումների պատճառներն էլ են տարբեր, բայց հիմնականը պետական գնումների, հատկապես՝ կապիտալ շինարարության, ճանապարհաշինության, տարբեր ծրագրերի գծով, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումների գործընթացների կասեցումն է՝ գործող կառավարության կողմից:

Մյուս կողմից, ինչպես նշում է մեր զրուցակիցը, հարկագանձման իրավիճակի բարելավումն էլ է որոշակիորեն ավելացրել պետության հարկային եկամուտները: «Այո, տպավորիչ աճ կա այս իմաստով: Ավելի քան 25 տոկոս հավելաճ՝ հարկային մուտքերի, բացարձակ ցուցանիշը՝ 152 մլրդ դրամ, 7 ամսվա տվյալներով»:

Դրանք ևս նպաստել են, որ, տարբեր գնահատականներով, մոտ 300 մլրդ դրամի տնտեսումներ արվեն:

Եվ, ըստ տնտեսագետի, այդ միջոցները տնօրինելու տարբերակներից մեկը կարող է լինել ԱԱՀ գծով դեբետային մնացորդները տնտեսվարողներին հետ վերադարձնելը:

«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են». Փաշինյանը կրկին թվեր է ներկայացրել

Մարգարյանի խոսքով` ենթադրվում է, որ տնտեսվարողներն այդ միջոցների հիմնական մասն էլի կվերաուղղեն իրենց բիզնեսի զարգացմանը, ընդլայնմանը, փողը նորից կդրվի շրջանառության մեջ։

«Դա կախված է նրանից, թե որքանով է այսօր բիզնեսը վստահում իշխանությանը, կառավարությանը, մասնավորապես, և նրա քաղաքականությանը: Որքանո՞վ է բիզնեսը երկարաժամկետ դիրքավորվում և հեռանկարի վրա կառուցում իր բիզնես-ծրագրերը: Այս պահի դրությամբ գոնե դրական է ընկալումը, մանավանդ, որ այսպիսի օրինագծեր են առաջարկվում և ընդունվում»:

Մարգարյանի կարծիքով` այս փուլում դրական է տնտեսվարողների վերաբերմունքը, մանավանդ որ այսպիսի լայնամասշտաբ ակցիա է արվում, որ պետությունը կարող է որպես բիզնեսի բարեխիղճ գործընկեր, այսքան ուշացումով այսպիսի քայլի գնալ:

Автомобильная свалка в административном районе Малатия-Себастия Еревана - Sputnik Արմենիա
Հայաստանը վերածվում է ավտոգերեզմանոցի, կամ ինչն է նպաստել տնտեսական աճին

«Դրական ուղերձ է գործարար հանրությանը, որ կարելի է ու թերևս պետք է երկարաժամկետ նպատակադրումների համատեքստից դուրս չգալ այս փուլում»,– ասաց նա։

Եթե ավելի պարզ, ապա մի կողմից, իսկապես կարելի է ասել, թե կառավարությունը նախատեսած ծախսերը չի կատարել, դրա հաշվին գումար է տնտեսել և, չիմանալով՝ ինչ անել, ավելի լավ բան չի մտածել, քան ԱԱՀ դեբետային խոշոր մնացորդը մարելն է: Կառավարության ընդդիմախոսները կարող են սա անգամ քաղաքական քայլ համարել՝ գործարար շրջանակներին իրենց օրինական միջոցները վերադարձնելու միջոցով նրանց բարյացակամությունը շահելու տեսանկյունից:

Բայց մյուս կողմից էլ, եթե կառավարությունը կարողանա արագ կազմակերպել ու իրականացնել նախատեսված միջոցների վերադարձը, ապա դա կարող է բերել որոշակի տնտեսական աշխուժացման, քանզի տնտեսվարողներից մի որոշակի մասն այդ գումարները, թեկուզ մասնակի, կդնի «գործի մեջ»: Դա կարելի է մեկնաբանել նաև բիզնեսի խթանիչ ներարկում` նույն այդ բիզնեսից տարիներ առաջ պետության վերցրած միջոցների հաշվին:

Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը

Լրահոս
0