Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են վիզայի ազատականացման խնդիրները

© Photo : official site of the MFA of RAЗограб Мнацаканян и Федерика Могерини перед началом заседания Совета Партнерства Армения-ЕС (13 июня 2019). Брюссель
Зограб Мнацаканян и Федерика Могерини перед началом заседания Совета Партнерства Армения-ЕС (13 июня 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ Բարձր հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Զո

հրաբ Մնացականյանը երեկ` սեպտեմբերի 26-ին, հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Մնացականյանը երախտագիտություն է հայտնել բարձր ներկայացուցիչ Մոգերինիին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար:

Армен Багдасарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաղդասարյան. «Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը դրական է, բայց նաև զգուշավոր»

Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախարար Մնացականյանն ընդգծել է մարդկանց միջև շփումների խթանման և ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի համար ԱլԳ ոչ թե ԵՄ երկրների հետ հարևանության ձևաչափ է, այլ աշխարհագրորեն Եվրոպայի արևելյան մասում գտնվող երկրների հետ համագործակցության հարթակ՝ հիմնված եվրոպական ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ Բարձր հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը տեղեկացրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների և սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին:

Լրահոս
0