Քաշմիրի հարցում Հայաստանն աջակցում է Հնդկաստանին. Փաշինյանը հարցազրույց է տվել Wion–ին

© Photo / official site of the Prime minister of RAВстреча премьер-министров Армении и Индии Никола Пашиняна и Нарендры Моди (26 сентября 2019). Нью-Йорк
Встреча премьер-министров Армении и Индии Никола Пашиняна и Нарендры Моди (26 сентября 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Հնդկական հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը պատմել է Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը լիովին սատարում է Հնդկաստանի դիրքորոշումը Քաշմիրի հարցում։ Այս մասին Wion  հնդկական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաշմիրի հարցում մենք ամբողջությամբ պաշտպանում ենք Հնդկաստանի դիրքորոշումը, և դա մեր հստակ դիրքորոշումն է։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի համախմբել ջանքերը իրավիճակի խաղաղ կարգավորման համար»,–նշել է վարչապետը։

Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար հակամարտությունը շարունակվում է այն ժամանակից, երբ 1947  թվականին Մեծ Բրիտանիան անկախություն շնորհեց  իր նախկին գաղութին, որը կրոնական պատկանելությամբ բաժանվեց հինդուիստական Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի։

Премьер-министр Никол Пашинян с супругой Анной Акопян встретился с армянской общиной Нью-Йорка (24 сентября 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
«ՀՀ–ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և Ուկրաինային կարգավորել հարաբերությունները». Փաշինյան

Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանն ու Հնդկաստանը շատ մոտ են պատմական, կրոնական և քաղաքական առումով։ Եվ այսօր ամենաարդիական խնդիրը տնտեսական համագործակցության խորացումն է։

Հայաստանը հայտնվել է իրենց անվանումներն անսովոր կերպով ստացած երկրների տասնյակում

Ավելի վաղ Նյու Յորքում կայացած ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացել էր Փաշինյանի և Հնդկաստանի նրա գործընկեր Նարենդրա Մոդիի հանդիպումը։

«Մենք բավական դրական բանավեճ ունեցանք վարչապետ Մոդիի հետ, և մենք քննարկում էինք մեր տնտեսական կապերի ամրապնդման և առևտրի ծավալների մեծացման հնարավորությունները»,– ավելացրել է նա։

Երկու երկրները կարող էին ամուր համագործակցություն հաստատել զբոսաշրջության և մշակույթի ոլորտում։ Փաշինյանը հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետը բավական հետաքրքիր առաջարկ է հնչեցրել երկու երկրների պատմական կապերին նվիրված  համատեղ կինոնախագծի իրականացման մասին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала