00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են ռուսաստանաբնակ հայ գործարարները գումար ներդնում հայկական ֆուտբոլում

© Photo : FC Ararat-ArmeniaАртур Джанибекян, Артур Ванецян, Самвел Карапетян на трибуне во время 15-минутного перерыва в футбольном матче "Дюделанж" - "Арарат-Армения" (29 августа 2019). Люксембург
Артур Джанибекян, Артур Ванецян, Самвел Карапетян на трибуне во время 15-минутного перерыва в футбольном матче Дюделанж - Арарат-Армения (29 августа 2019). Люксембург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին հայկական ֆուտբոլի «գործերին խառնվեցին» ռուսաստանաբնակ հայերը` Սամվել Կարապետյանը, Արթուր Սողոմոնյանը, Կարեն Աբրահամյանը և Ջևան Չելոյանցը: Sputnik Արմենիան պարզել է, թե ինչ նպատակով են նրանք գումարներ ծախսում հայկական ֆուտբոլի համար։

Խաչիկ Չախոյան. Sputnik.

Ամբողջ աշխարհում ու հատկապես ֆուտբոլային թոփ երկրներում ֆուտբոլը վաղուց արդեն որպես բիզնես է դիտարկվում, որը նաև մեծ եկամուտներ է ապահովում: Հայկական մի քանի ակումբների` «Արարատ–Արմենիայի», «Փյունիկի», «Նոայի» և «Ուրարտուի» սեփականատերերը նույնպես հաջողակ բիզնեսմեններ են։ Sputnik Արմենիան 3 հարց է ուղղել այդ ակումբներին` պարզելու համար, թե Սամվել Կարապետյանը («Արարատ-Արմենիայի» սեփականատեր), Արթուր Սողոմոնյանը («Փյունիկի» սեփականատեր), Կարեն Աբրահամյանը ( «Նոայի» սեփականատեր ) և Ջևան Չելոյանցը («Ուրարտուի» սեփականատեր) ինչու են ներդրումներ արել հայկական ֆուտբոլում:

Тренировка команд Пюник (Ереван) - Шкупи (Македония) перед началом квалификационного матча Лиги Европы (11 июля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Նոր ակումբներ հայկական ֆուտբոլում. ովքե՞ր են հիմնում ու փորձում զարգացնել դրանք (մաս 2-րդ)

Բացի «Ուրարտուից», մյուս երեք ակումբներն արձագանքել են մեր հարցերին, ստորև ներկայացնում ենք նրանց պատասխանները։

Հարց 1. Ֆուտբոլը ձեզ համար բիզնե՞ս է, թե՞...

«Արարատ-Արմենիա». Մենք բիզնես նպատակ չենք հետապնդում: Մեր հիմնական նպատակը հայկական ֆուտբոլի զարգացումն է, հայկական ակումբներն ավելի ճանաչելի դարձնելն ու Հայաստանի բարձրագույն խմբի խաղամակարդակը բարձրացնելը:

«Փյունիկ». Իհարկե, ֆուտբոլային ակումբը բիզնես ծրագիր դարձնելը բոլորի ցանկությունն է, սակայն այսօրվա Հայաստանի պայմաններում դա անհնար է: Գուցե ինչ-որ ժամանակ անց կհաջողվի, բայց այսօր դա ավելի շատ բարեգործություն է, քան բիզնես ծրագիր:

«Նոա». Յուրաքանչյուր բիզնեսմեն, ներդրում անելով, ցանկանում է շահույթ ապահովել: Բայց մենք շատ լավ գիտենք, որ ֆուտբոլը երկար ժամանակ է պահանջում շահույթ ապահովելու համար: Նախ` ակումբի սեփականատերերը շատ են ֆուտբոլ սիրում, հետո էլ Հայաստանում, անկասկած, Ռուսաստանի համեմատ ավելի հեշտ է արդյունքի հասնել և, օրինակ, Եվրագավաթներին մասնակցելու իրավունք վաստակել: Ժամանակի ընթացքում միգուցե ակումբը կդիտարկվի նաև որպես բիզնես, բայց հիմա մեր ցանկությունը ակումբի կայացումն է ու հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելը:

Հարց 2. Ֆուտբոլը սոցիալական խնդիրներ լուծո՞ւմ է

«Արարատ-Արմենիա». Բնականաբար, Հայաստանում ակումբի աշխատանքի ընթացքում ձևավորվել են նոր աշխատատեղեր, ու համոզված ենք` մեր ակումբում ապագայում նոր մարդիկ աշխատելու հնարավորություն կունենան: Այսօր ակումբում 100-120 մարդ է աշխատում:

Առաջին իսկ փորձից չեմպիոն հռչակվելը պատահական չէր: Մենք, կարելի է ասել, որ արդեն իսկ ստեղծել ենք ակումբ, որի ամբողջ անձնակազմն աշխատում է մեկ նպատակի՝ հաղթանակի համար: Հաղթանակները բերում են ճանաչում, զարգացում և արդեն նաև պահանջ` նոր աշխատատեղեր ու նոր ծրագրեր իրականացնելու համար: Այնպես որ ֆուտբոլի զարգացումը, անկասկած, կարող է նաև վերածվել սոցիալական շատ լավ նախագծի:

Тренировка футболистов сборной Армении в преддверии матча отборочного тура Евро-2020 против сборной Греции (10 июня 2019). Афины - Sputnik Արմենիա
Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները

«Փյունիկ». Ակումբի ակադեմիայում ավելի քան 40 մարզիչ է աշխատում, ակումբում՝ տասնյակ մասնագետներ: Աշխատատեղեր բացվել են ու բացվում են: «Փյունիկի» աշխատողները վերապատրաստվում են Ռուսաստանում, Անգլիայում, Իտալիայում: Մանկական թիմերը տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում են Ռուսաստանում անցկացվող մրցաշարերի: «Փյունիկը» բազմաթիվ անգամ մասնակցել է ու անցկացրել է սոցիալական ծրագրեր՝ աշխատանք հաշմանդամների հետ, շաբաթօրյակներ և այլն:

«Նոա». Մենք արդեն ստեղծել ենք նոր աշխատատեղեր: Ակումբի ենթակառուցվածքների բարելավման հետ մեկտեղ ստեղծվելու են նաև նորերը: Ռազմավարական նպատակ է հիմնել ու զարգացնել ակումբի մանկապատանեկան ակադեմիան, ու այդ ամենին զուգահեռ նաև, իհարկե, պետք են լինելու նոր մարդիկ: Այսինքն առանց աշխատատեղեր ստեղծելու հնարավոր չէ ապահովել թիմի առաջխաղացումը: Այնպես որ ակումբի ֆուտբոլային զարգացմանը զուգընթաց զարգանալու է նաև սոցիալական այսպես ասած «փաթեթը»: Ակումբում այսօր մոտ 60 մարդ է աշխատում։

Հարց 3. Ինչո՞ւ ներդրումների համար ընտրվեց հայկական ֆուտբոլը

«Արարատ-Արմենիա». Շատերը նշում են, որ մեր թիմը հիմնադրվել է Մոսկվայում: Անմիջապես նշենք, որ դա այդպես չէ: Ակումբը հիմնադրվել է Հայաստանում և Մոսկվայի «Արարատի» հետ որևէ կապ չունի: Պարզ է, որ Ռուսաստանում ակումբի առաջխաղացումն ապահովելը անհամեմատ դժվար է շատ բարձր մրցակցության պայմաններում: Հայաստան տեղափոխվելով` մենք արդեն իսկ առաջին մրցաշրջանում կարողացանք հասնել մեծ հաջողությունների ու պատվով ներկայացրինք Հայաստանը Եվրագավաթների խաղարկություններում: Մասնավորապես Եվրոպայի լիգայի խաղարկությունում հասանք մինչև փլեյ օֆֆ, սա աննախադեպ արդյունք էր Հայաստանի ակումբային ֆուտբոլի համար:

Футбольный матч Пюник - Тобол - Sputnik Արմենիա
Հայկական ակումբներից 3-ն ընդգրկվել են աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային թիմերի ցանկում

«Փյունիկ». Հայկական ակումբ ձեռք բերելը պայմանավորված է եղել միայն հայրենասիրական նկատառումներով, քանի որ Հայաստանի ակումբային ֆուտբոլն այդքան էլ լավ վիճակում չէր (2 տարի առաջ առաջնությանը մասնակցում էին 6 թիմ): Եվրագավաթներին մասնակցելը, իհարկե, մեծ առավելություն է ու մոտիվացիա, սակայն դա չի եղել ակումբ ձեռք բերելու նպատակը: «Փյունիկը» ձեռք բերելու առաջին տարում թիմը զբաղեցրեց 5-րդ տեղը, սակայն դա ոչ մի կերպ չանդրադարձավ թիմ պահելու ցանկության վրա: Արթուր Սողոմոնյանի առաջնային նպատակներն են՝ ունենալ շատ ուժեղ ակադեմիա, որտեղ տաղանդավոր երեխաների համար կստեղծվեն լավագույն պայմանները, ինչպես նաև ստեղծել ուժեղ, մրցունակ թիմ, որը ժամանակի ընթացքում կկարողանա ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանը: Սողոմոնյանը Ռուսաստանում թիմ ունենալու մտադրություն չունի:

«Նոա». Նախևառաջ ակումբի սեփականատերերն ազգությամբ հայ են, ակումբի նախագահն էլ Կարեն Աբրահամյանն է: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում ակումբ հիմնելու ու թիմի առաջխաղացումը ապահովելու համար շատ մեծ ներդրումներ է հարկավոր անել, քան Հայաստանում: Կա արդեն երաժշտական բրենդ` «Նոա» անունով, ինչու չլինի նաև ֆուտբոլային բրենդ` նույն անունով: Հայաստանում ակումբ ունենալն ու թիմին զարգացումը ապահովելը «Նոայի» հիմնական նպատակն է:

Предматчевая тренировка сборной Армении по футболу (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխն ու 13 լեգեոներները․ ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2017 թվականին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը ակումբը հիմնադրել էր «Ավանի Ակադեմիա ֆուտբոլային ակումբ» անվանումով։ 2017 թվականի դեկտեմբերին ակումբը ձեռք բերեց ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը:2018-19 մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբը վերանվանվեց «Արարատ-Արմենիա»։ Մոսկվայի «Արարատի» հետ «Արարատ-Արմենիան» որևէ կապ չունի:

«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է՝ 14 անգամ չեմպիոն և 8 անգամ գավաթակիր: Ակումբը հիմնադրվել է 1992 թվականին ու հանդես էր գալիս որպես «Հոմենընթմեն»: 1995-96 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբը վերանվանվեց ու դարձավ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ: Ակումբի սեփականատերը եղել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: 2017 թվականին «Փյունիկի» սեփականատեր դարձավ Արթուր Սողոմոնյանը:

«Նոա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2017 թվականին: Այդ տարի թիմը սկսեց հանդես գալ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում ու կոչվում էր «Արցախ»: 2018 թվականի «Արցախը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք վաստակեց: Նույն տարվա դեկտեմբերին փոխվեց ակումբի սեփականատերը: Կարեն Աբրահամյանը դարձավ ակումբի նոր սեփականատերն ու նախագահը: Իսկ 2019 թվականին ակումբը վերանվանվեց «Նոա»:

Լրահոս
0