ՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում

© Photo : Avetis Ghazanchyan / State Revenue Committee of RAКинологи КГД Армении приняли участие в конкурсе кинологов СНГ
Кинологи КГД Армении приняли участие в конкурсе кинологов СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը 100-ից 82 միավոր է հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 28 Սեպտեմբեր — Sputnik. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանում ԱՊՀ երկրների մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին և գրավել 2-րդ տեղը։ Այս մասին հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։

© Photo : Avetis Ghazanchyan / State Revenue Committee of RAՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում
ՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում

«Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքել է 100-ից 82, իսկ բեռնատար ավտոմեքենայում՝ 100-ից 94 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը»,–նշված է հաղորդագրության մեջ:

© Photo : Avetis Ghazanchyan / State Revenue Committee of RAՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում
ՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ի շնագիտական բաժինը 2-րդ տեղն է գրավել ԱՊՀ երկրների միջև անցկացված մրցույթում

ՊԵԿ–ի շնագիտական կենտրոնը 2013 թվականից ի վեր ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև անցկացվող ամենամյա մրցույթներում չէր զբաղեցրել բարձր հորիզոնականներ։ Այս մասնագիտական թիմը խոստանում է՝ մրցանակային բարձր ցուցանիշները դեռ առջևում են:

Լրահոս
0