Աննա Հակոբյանը չգիտի` ինչպես համոզի ամուսնուն. նա Փաշինյանի լուսանկարն է հրապարակել

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян с супругой Анной Акопян в мемориальном комплексе "Цицернакаберд" (24 апреля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян с супругой Анной Акопян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրաֆիկը սովորականից ավելի ծանրաբեռնված է եղել։ Հավանաբար, նա շատ է հոգնել և պահը բաց չի թողել «աչք կպցնելու»։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմոցի բարձերին թիկնած հանկարծ քնել է։ Լուսանկարը facebook-յան իր էջում հրապարակել է նրա կինը` Աննա Հակոբյանը և մակագրել.

«Չգիտեմ՝ ինչպես համոզեմ, որ օրվա մեջ կարելի է նաև մեկ ժամ հանգստանալ: 24/7 աշխատելու հետևանքը))»։

Օգտատերերից շատերը բարի քուն են մաղթել վարչապետին։ Մեկն առաջարկել է ինչ-որ վերականգնողական տեխնիկա ուղարկել։ Բայց եղել են մարդիկ, որոնք հումորային գրառում են արել, ինչպես, օրինակ` «Լույսը անջատեք թող քնի)», կամ «Մի քոմենթեք չծնգա, քնի վարչապետս» և այլն։

Բայց Փաշինյանին չի հաջողվել երկար վայելել հանգիստ քունը։ Աննա Հակոբյանի հրապարակած մյուս նկարում թեպետ նրանց կրտսեր դուստրը` Արփին, հոր կողքին է, սակայն մայրը գրում է, որ վարչապետին նա չի արթնացրել։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած ընդունելությանը

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23–ին մեկնել էր Միացյալ Նահանգներ։ Նա Լոս Անջելեսում հանդիպել էր հայ համայնքի, Լոս Անջելեսի քաղաքապետի և ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Ապա` ՀՀ վարչապետը Նյու Յորքում մասնակցել էր ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74–րդ վեհաժողովին, իսկ սեպտեմբերի 27–ին վերադարձել Հայաստան։

Այսօր` սեպտեմբերի 29–ին, Նիկոլ Փաշինյանն ընդունել էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուին, ապա նրանք հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Լրահոս
0