Սինգապուրում թռչող տաքսու հրապարակային թռիչքը կկայանա մոտակա ամիսներին

© REUTERS / Feline LimВоздушное такси немецкой компании Volocopter на выставке Rotorcraft Asia (11 апреля 2019). Сингапур
Воздушное такси немецкой компании Volocopter на выставке Rotorcraft Asia (11 апреля 2019). Сингапур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընկերությունը նախատեսում է կարճ տարածությունների համար թռիչքներ առաջարկել լիմուզինով իրականացվող ուղևորության գնով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Անօդաչու թռչող տաքսիների արտադրությամբ զբաղվող գերմանական Volcopter ընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է մոտակա ամիսներին օդային տաքսու հրապարակային թռիչք կատարել: Այս մասին հայտնում է ixbt.com-ը։

Прохожая у магазина Xiaomi в Ереване - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. «լայքերի» քանակը թաքցնող Facebook-ն ու ծալվող սմարթֆոնի էժան տարբերակը

Ընկերությունը նախատեսում է կարճ տարածությունների համար թռիչքներ առաջարկել լիմուզինով իրականացվող ուղևորության գնով։ Volcopter–ն արդեն աշխատում է սինգապուրյան կարգավորիչների հետ։ Ընկերության ղեկավարը հայտնել է, որ Սինգապուրը, Դուբայը և Գերմանիան օդային տաքսու համար ամենաբաց շուկաներն են։

Ծառայության աշխատանքին առայժմ խանգարում են կարգավորող նորմերի և ենթակառուցվածքի բացակայությունը, ինչպես նաև՝ անվտանգության խնդիրները։ Volocopter ընկերությունը ծրագրում է իր բազապտուտակավոր սարքերի մասսայական շահագործումը սկսել մոտակա երկու-երեք տարիների ընթացքում։ Կոմերցիոն առաջին թռիչքները կկատարեն օդաչուները, այնպես որ խցիկում միայն մեկ ուղևորի տեղ կմնա, բայց 5-10 տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է առանց օդաչուների թռիչքների անցնել։ Այս պահի դրությամբ Volocopter-ի սարքերը կատարել են ավելի քանի 1000 փորձնական թռիչք, որոնց մի մասը` հեռահար կամ ինքնավար կառավարմամբ՝ նախապես որոշված երթուղով։

Volocopter–ի ներդրողների ցանկում են Daimler, Intel և Geely ընկերությունները, որոնց պատկանում է ընկերության մեկ երրորդ մասը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օդային տաքսին վերելքն ու վայրէջքը կատարում է ուղղահայաց դիրքում` հեռակա կամ լրիվ ավտոնոմ կառավարմամբ։

Amazon-ն առաջարկում է շփվել ակնոցի և մատանու միջոցով

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և «Յանդեքս. Տաքսի» ընկերությունը МАКС-2019–ի շրջանակում օդային տաքսիների ցանց ստեղծելու համաձայնագիր էին կնքել։

Լրահոս
0