00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ պետքարտուղարը Փակ շուկայից տանձ գնեց, Ազնավուրը «տաքսի» բռնեց. մեծերի այցերի փակ կողմը

© Sputnik / Andranik GhazaryanТорговый центр "Проспект Молл"
Торговый центр Проспект Молл - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարբեր պետությունների ղեկավարների ու այլ նշանավոր մարդկանց այցելությունները Հայոց հյուրընկալ երկիր, իհարկե, խոշոր իրադարձություններ են: Sputnik Արմենիան ներկայացնում է նրանց հետ պատահած հետաքրքիր դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանության, անվտանգության ուժերի համար բարձրաստիճան հյուրերի այցը երկիր լարված ու ահռելի պատասխանատվությամբ իրադարձություններ են: Ինչպե՞ս են ապահովում բարձր հյուրերի անվտանգությունը և ինչեր կարող են լինել «պրոտոկոլից դուրս», Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է տասնամյակներով ոստիկանությունում ծառայած վետերան սպա Սամվել Անտոնյանը:

Այս օրերին Երևանում, հատկապես, կենտրոնում տեղաշարժման որոշ դժվարություններ կան, մեղմ ասած: Դե, այլ պետությունների բարձրաստիճան ղեկավարներին շենք ու շնորհքով ընդունել-ճանապարհելը հեշտ բան չէ:

Президент России Владимир Путин и премьер-министр Армении Никол Пашинян наблюдают за выступлением президента Беларуси Александра Лукашенко во время расширенного заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ճանապարհային նկար. անգամ սելֆի չսիրող առաջնորդներն են Փաշինյանի լուսանկարում

Բայց աշխատանքային ու ծառայողական սաստիկ ծանրաբեռնվածությունն ու լարվածությունը որոշակիորեն փոխհատուցվում են անկրկնելի հուշերով, որոնցից մի քանիսը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց ոստիկանության ավագ սպա Սամվել Անտոնյանը:

Մեր զրուցակիցը, որ ժամանակին ՆԳՆ հասարակական կարգի պահպանության վարչության պետն է եղել և ծառայության գծով Երևանի վարչության պետի տեղակալը, հիշում է, թե ինչպես անվտանգության ու ոստիկանության ծառայողներին անակնկալի բերեց 1992-ի փետրվարին նորանկախ Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, որը հանկարծ առևտուր անելու ցանկությամբ համակվեց հանրահայտ Փակ շուկայի մոտով ավտոշարասյան անցնելու պահին:

Ջահել աղջիկը պարզվեց` թարգմանչուհին չէր

ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի այցին, որն այդ մակարդակի ամերիկյան առաջին պաշտոնյան էր, որ մեր երկիր էր եկել, իհարկե, ՆԳՆ ուժերն ու անվտանգության ծառայությունը պատրաստվել էին ուժերը ներածից մի բան էլ ավելի:

«Պարոն Լավրով, մենք գտանք նրան». հայ վարորդը պատմեց, թե ինչու էր նախարարը փնտրել իրեն

«Մենք չգիտեինք, որ իր անվտանգության ծառայության պետը կին է,-պատմում է Սամվել Անտոնյանը: «Կարծում էինք, թե պետքարտուղարի օգնականն է կամ թարգմանիչը: Մի խոսքով: Փակ շուկայի մոտ հանկարծ ԱՄՆ պետքարտուղարը ցանկություն հայտնեց կանգնել: Դուք պատկերացնո՞ւմ եք, մենք արարողակարգով գնում ենք «Արարատ» կոնյակի գործարան, ու մեկ էլ ինքն ասում է՝ այստեղ կանգնեք. ԱՄՆ պետքարտուղարն է, ո՞նց կարող ենք չկանգնել»,–հիշում է Անտոնյանը։

Բոլոր ծառայությունները, ուղեկցող անձնակազմը, միանգամից հրահանգով կանգնում են. հյուրը ցանկություն հայտնեց մտնել Փակ շուկա` առևտուր անելու:

Церемония фотографирования глав государств-участников СНГ (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
«Ինչ անեմ` և՛ Փաշինյանն է ընկերս, և՛ Ալիևը». Լուկաշենկոն Երևանում անկեղծացել է

«Վերցրեց ընդամենը 2 հատ տանձ, հանեց, որ գումարը տա, տանձավաճառը, որ Գառնիից էր, ասաց՝ պետք չի, «թարգմանիչն» ասաց՝ ոչ, կվճարենք: Ու վաճառողը մոտեցավ, որ այդ մարդուն տանձն անձամբ տա, բայց այդ աղջիկը ձեռքը բարձրացրեց, տանձավաճառը մի 10 մետր կողք «թռավ»: Մենք հասկացանք, որ նա անվտանգությունից է, իսկ մեզ թվացել էր, թե 25-30 տարեկան այդ աղջիկն իր թարգմանչուհին է»,–հիշում է Անտոնյանը: 

«Ծառայողական»՝ Մեծ հայի համար…

Մեծն Շառլ Ազնավուրը 90-ականներին հաճախ էր այցելում հայրենիք: Հատկապես` 88-ի երկրաշարժից տուժածներին օգնելու և հայրենակիցներին նեցուկ լինելու համար: Մեր զրուցակիցը հիշում է, որ նման դեպքերում մեծ շանսոնիեն կառավարության Ընդունելությունների տանն էր կանգ առնում:

«Վարորդներից մեկի հետ կապված խնդիր եղավ մի անգամ: Վարորդը, որ պետք է գար, ուշացավ: Ազնավուրը, գիտեք, շատ հասարակ պահվածքով մարդ էր, դուրս եկավ Ընդունելությունների տնից, որ սովորական մեքենա նստի, գնա՝ ուր պետք է:  Դրսում կանգնած էի, մոտեցա, ներկայացա, ասացի՝ Երևանի վարչության պետի տեղակալն եմ: Հարցրեց՝ կարո՞ղ եմ ձեր մեքենայով գնալ այսինչ տեղը… Իհարկե, մեծ սիրով համաձայնեցի»,-հիշում է Սամվել Անտոնյանն ու նկատում, որ ընդհանրապես, տարատեսակ դեպքեր, փոքր միջադեպեր կարող են լինել: Այստեղ գլխավորը արագ ու ճիշտ կողմնորոշվելն է:

Չխառնվել Աստծո գործերին և, ամենակարևորը՝ «իրար չխառնվել»…

Երբեմն, սակայն, կարիք կա, որ անվտանգություն ապահովողներին էլ հուշեն՝ ինչպես վարվել: Նման մի դեպք մեր զրուցակիցը վերհիշեց Մոսկվայի և Համայն Ռուսիո լուսահոգի պատրիարք Ալեքսիյ Երկրորդի այցերից մեկի հետ կապված։ 

«Ալեքսիյ II-ը իջավ մեքենայից, մեզ ասաց, թե՝ այդ նախիրը Տեր Աստված է ուղարկել, համբերեք, կգնան: Չեք պատկերացնի` կովերը շուռ եկան և գնացին». Անտոնյան

«Ալեքսիյ Երկրորդը որ եկավ, այն ժամանակ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր, ու ես «կցված» էի Ռուսիո պատրիարքին. ուր գնում էր, ես՝ իր հետ: Բայց մի անգամ միջադեպ եղավ: Գնում էինք Խոր Վիրապ, Փոքր Վեդի գյուղ մտնելիս` կենտրոնական մայրուղուց թեքվեցինք և կովերի նախիրն անակնկալ վրա տվեց մեր շարասյանը: Ալեքսիյ Երկրորդը բավականին խոշորամարմին մարդ էր, իջավ մեքենայից, մեզ ասաց, թե՝ այդ նախիրը Տեր Աստված է ուղարկել, համբերեք, սպասեք, թող իրենց համար գնան…: Ու չեք պատկերացնի` կովերը միանգամից շուռ եկան և գնացին ուրիշ ճանապարհով»,-վերհիշում է Սամվել Անտոնյանը:

Առակս զինչ կցուցանե: Նույնիսկ, երբ թվում է ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկված ու ճշգրտված է, անակնկալներ կարող են լինել: Ամենակարևորը՝ «իրար չխառնվել»:

Լրահոս
0