Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մինասյան․ «Սինգապուրի հետ համաձայնագիրը պատրաստվել և մշակվել է Երևանի ջանքերով»

© Photo : Facebook / Narek MinasyanНарек Минасян
Нарек Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է Հայաստանի` ԵԱՏՄ–ում նախագահելու արդյունքները։
Մինասյան․ «Սինգապուրի հետ համաձայնագիրը պատրաստվել և մշակվել է Երևանի ջանքերով»

Հայաստանի համար ԵԱՏՄ նախագահությունը բավական արդյունավետ էր, և այն հանգամանքը, որ երևանյան գագաթնաժողովին ներկա են  Սինգապուրի վարչապետը, Իրանի նախագահը, Մոլդովայի նախագահը, այդ ամենը մեծացնում է ՀՀ–ի քաղաքական դերակատարումը նաև ԵԱՏՄ շրջանակներում որպես ակտիվ դերակատարի, ակտիվ երկրի։ Այս փաստը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян во время пресс-конференции (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ում կձևավորվի գազի միասնական շուկա. Փաշինյանը խոսել է գնի կայունացման մասին

«Հենց Երևանի ջանքերով է պատրաստվել և մշակվել Սինգապուրի հետ համաձայնագիրը, ինչպես նաև գաղտնիք չէ, որ հայկական կողմը բավականին ակտիվ ջանքեր է գործադրել և, ըստ էության, եղել է ակտիվ բանակցողը Իրան–ԵԱՏՄ ազատ արևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ, որն այս տարի արդեն իսկ վավերացվել է բոլոր խորհրդարանների կողմից և  հոկտեմբերի վերջին նախատեսվում է, որ այն կմտնի ուժի մեջ»,–նշում է Մինասյանը։

ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին

Քաղաքագետը հավելում է, որ Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Եգիպտոս–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի մշակման ուղղությամբ։

«Հայկական կողմի ակտիվ նախաձեռնողականությունը տարբեր ուղղություններում հենց ուղղված է հարաբերությունների զարգացմանը բոլոր գործընկերների հետ, միևնույն ժամանակ, կարևոր է նաև երկխոսությունը բոլոր կողմերի հետ, որպեսզի ընկալեն Հայաստանի աշխարհաքաղաքական և աշխարհագրական այն բարդ իրավիճակը, որում գտնվում է մեր երկիրը»,–ասում է Մինասյանը։

Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ–ն պետք է ընկալի, որ Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումը չունի այլընտրանք և Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական կարևորություն ունեն։

Սինգապուրն ու ԵԱՏՄ–ն կարևոր փաստաթուղթ ստորագրեցին Երևանում. ինչ օգուտ կստանան կողմերը

Քաղաքագետը հուսով է, որ Թեհրանում հստակ կըմբռնեն, որ Հայաստանի համար կարևոր է հարաբերությունների զարգացումը ԱՄՆ–ի հետ, Իսրայելի հետ։ 

Լրահոս
0