00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեխնիկական խափանում Երևանի մետրոյում․ գնացքները չեն կանգնում կայարաններից մեկում

© Sputnik / Nana MartirosyanСтанция "Маршал Баграмян" ереванского метрополитена
Станция Маршал Баграмян ереванского метрополитена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խափանումը տեղի է ունեցել շարժասանդուղքները սնուցող մուտքային վահանակում, ինչի հետևանքով շարժասանդուղքներում լարում չկա։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում, ինչի պատճառով արդեն գրեթե 2 ժամ է՝ մետրոյի գնացքները կանգառ չեն կատարում «Մարշալ Բաղրամյան» կայարանում։

Станция Еритасардакан ереванского метрополитена - Sputnik Արմենիա
Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում

«Խափանումը տեղի է ունեցել շարժասանդուղքները սնուցող մուտքային վահանակի մեջ, ինչի հետևանքով 3 շարժասանդուղքներում ներկա պահին լարում չկա»,- այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։

Քանի դեռ խափանումը վերացված չէ, գնացքները կանգառ չեն կատարի «Մարշալ Բաղրամյան» կայարանում։ Նշենք, որ խափանումը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 11։15-ի սահմանում։

Խաչատրյանի խոսքով՝ մասնագետների խումբն այս պահին էլ աշխատում է տեխնիկական խափանումը վերացնելու ուղղությամբ։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

Լրահոս
0