Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

© Sputnik / Asatur YesayantsБолельщики встречают армянских тяжелоатлетов в аэропорту "Звартноц" (1 октября 2019). Еревaн
Болельщики встречают армянских тяжелоатлетов в аэропорту Звартноц (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Աշխարհի չեմպիոններին ու մեդալակիր ծանրամարտիկներին «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին դափնիներով։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականն այս գիշեր Թաիլանդից վերադարձավ Երևան։

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ծառուկյանն ու Փաշիկ Ալավերդյանը
Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանն ու Փաշիկ Ալավերդյանը

Տղաներին ծափերով ու երաժշտությամբ դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում։

© Sputnik / Asatur YesayantsՍիմոն Մարտիրոսյան
Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սիմոն Մարտիրոսյան

Դիմավորողների թվում էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա ոգևորությամբ նշեց, որ պարծենում է տղաներով, քանի որ աշխարհի 105 պետության մեջ լավագույն եռյակում հայտնվեցին տղաները։

«Ամբողջ աշխարհի հայությունը սպասում էր ձեզ. մարդուն մշտական չի տրվում նման փառք։ Դուք մեր ազգի պարծանքն եք, ձեր ցավը տանեմ։ Ձեր ծնողների ցավը տանեմ, որ նման տղաներ են բերել»,–ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Ալեքսանյան
Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ռուբեն Ալեքսանյան

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվեց սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատայա քաղաքում:

© Sputnik / Asatur YesayantsՍիմոն Մարտիրոսյանն ու Տիգրան Մարտիրոսյանը (աշխարհի ներկա և նախկին չեմպիոնները)
Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սիմոն Մարտիրոսյանն ու Տիգրան Մարտիրոսյանը (աշխարհի ներկա և նախկին չեմպիոնները)

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել էր 9 ծանրորդով. Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթև Հակոբյան (87 կգ):

© Sputnik / Asatur YesayantsԳոռ Մինասյան
Գոռ Մինասյան - Sputnik Արմենիա
1/4
Գոռ Մինասյան
© Sputnik / Asatur YesayantsՍիմոն Մարտիրոսյան
Սիմոն Մարտիրոսյան - Sputnik Արմենիա
2/4
Սիմոն Մարտիրոսյան
© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Մկրտչյան
Հակոբ Մկրտչյան - Sputnik Արմենիա
3/4
Հակոբ Մկրտչյան
© Sputnik / Asatur YesayantsՍավել Գասպարյան
Սավել Գասպարյան - Sputnik Արմենիա
4/4
Սավել Գասպարյան
1/4
Գոռ Մինասյան
2/4
Սիմոն Մարտիրոսյան
3/4
Հակոբ Մկրտչյան
4/4
Սավել Գասպարյան

Աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր, Հակոբ Մկրտչյանը` աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյանը` արծաթե, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր։

Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը Թաիլանդում նվաճեց 12 մեդալ՝ չորսական ոսկե, արծաթե և բրոնզե: Տղամարդկանց հավաքականը մեդալային հաշվարկում մեծ ոսկե մեդալներով (երկամարտում նվաճած ոսկե մեդալների թվով) զբաղեցրեց երրորդ տեղը` առաջ թողնելով Չինաստանի և ԿԺԴՀ ծանրորդներին: Իսկ պոկում և հրում վարժություններում և երկամարտի արդյունքում նվաճած մեդալներով մեր հավաքականը չորրորդն էր Չինաստանի, ԿԺԴՀ-ի և Վրաստանի հավաքականներից հետո:

Վրացի ծանրորդները նվաճել են ավելի քիչ՝ յոթ մեդալ, քան մեր հավաքականը, բայց այս հաշվարկում ավելի բարձր տեղ գրավեցին, քանի որ մեկով շատ ոսկի նվաճեցին:

Լրահոս
0