Աշխարհը վարակվել է նոր չելենջով. լուսանկարներ

© Photo : Twitter / New Zealand PoliceУчастник флешмоба "Тетрис Челлендж" из новозеландской полиции
Участник флешмоба Тетрис Челлендж из новозеландской полиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Աշխարհով մեկ տարածվող նոր չելենջը շատ պարզ է, բայց հրապուրիչ. մարդիկ դասավորում են «եղած–չեղածը» ու պառկում դրանց կողքին։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Համացանցում տարածվում է Tetris Challenge–ը, որի մեկնարկը տրվել է մոտ մեկ ամիս առաջ` սեպտեմբերի 1-ին։

Այդ օրը Ցյուրիխի ոստիկանությունը Facebook-ում հրապարակել էր իր երկու աշխատակիցների լուսանկարը, որտեղ նրանք պառկած էին իրենց մեքենայի և ամբողջ գույքի կողքին։

Շվեյցարական ոստիկաններն այս գաղափարը «թռցրել» էին նորզելանդական գործընկերներից, որոնք նման լուսանկար էին հրապարակել մեկ տարի առաջ։

Այս «խենթերին» արդեն միացել են տարբեր երկրների այլ ծառայություններ՝ հրշեջներ, փրկարարներ։

Չելենջը համաճարակի պես տարածվել է համացանցում, որի արդյունքում նման լուսանկարներ են արել նաև այլ մասնագիտությունների տեր անձինք՝ բժիշկներ, երաժիշտներ։ Այսինքն` բոլոր նրանք, ովքեր դեմ չեն տեսախցիկի դիմաց «թիթիզանալուն»։

Լրահոս
0