Ինչու էր նախկին իշխանությունը ցանկանում մասնավորեցնել մաշկավեներական վարակների կենտրոնը

© Sputnik / Vitaliy An'kov / Անցնել ֆոտոբանկПациент в больнице
Пациент в больнице - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մաշկավարակաբանական և սեռավարակների ուսումնասիրության գիտական կենտրոնում տարեկան բուժում է ստանում շուրջ 3 000 հիվանդ։ Բուժհիմնարկի մասնավորեցման գին էր սահմանվել 1քառակուսի մետրի համար՝ 25 000 դրամը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է 2017-2020թթ մասնավորեցման ցանկից հանել Մաշկավարակաբանական և սեռավարակների ուսումնասիրության գիտական կենտրոնը։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով առաջարկի հիմնավորումները։

«Ես կարծում եմ, որ այս բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկում ներառվել է բավական գայթակղիչ տարածք ունենալու պատճառով։ Այնտեղ շուրջ 2.3 հա տարածք է, որի մեծ մասը հաստաբուն ծառեր են»,–ասաց Զեյնալյանը։

Նա նշեց, որ մասնավորեցման պայմանների մեջ նշված գնի համաձայն, բուժհիմնարկի 1 քմ–ը գնահատվել է 25 000 դրամ։

«Հայկական» բուժում. ինչու են բարձրաստիճան կալանավորները մեկնում արտասահման

Проститутки, проституция, - Sputnik Արմենիա
Հայաստանում մարմնավաճառության օրինականացումը կարող է 60%-ով կրճատել սեռավարակների թիվը

Պատգամավորը հայտնեց նաև,որ բուժհիմնարկը բացառիկ է նրանով, որ պետպատվերի շրջանակում սեռավարակների բուժման ծառայություններ մատուցող միակ հիվանդանոցն է։

«Բուժօգնության այս ճյուղը բիզնես տեսանկյունից շահավետ չէ, և որևէ այլ հիմնարկում նույնիսկ վճարովի հիմունքներով նման ստացիոնար ծառայություններ չեն մատուցվում»,– ասաց պատգամավորը։

Նարեկ Զեյնալյանի ներկայացրած վիճակագրության համաձայն, Մաշկավարակաբանական և սեռավարակների ուսումնասիրության գիտական կենտրոնում տարեկան ստացիոնար բուժում է ստանում շուրջ 3 000 հիվանդ, որոնց մի մասը խրոնիկական հիվանդներ են ու երկարատև բուժման կամ դիսպանսեր հսկողության կարիք ունեն։

Դեպք` բազմաթիվ հարցականներով. ինչպես կարող էր 10–ամյա աղջիկը սիֆիլիսով վարակվել

Հիվանդանոցը նաև գիտական կենտրոն է, որտեղ վերապատրաստվում են հանրապետության այլ բուժհիմնարկների մասնագետները։ Կենտրոնում է հավաքագրվում նաև ՀՀ բոլոր բուժհիմնարկներից ու պոլիկլինիկաներից հավաքվող վիճակագրությունը, որը մշակվելուց հետո փոխանցվում է Վիճակագրական ծառայությանը։

Լրահոս
0