Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իրականում. Կիևն Ամերիկայի հետ իր խնդիրը թողած` Արցախի գործերի մեջ է խառնվում

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցКиев накануне выборов
Киев накануне выборов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանն այսօրվա «Իրականում» ծրագրի շրջանակում փորձում է հասկանալ, թե ինչ կապ ունի Հայաստանը Միացյալ Նահանգներում Ուկրաինայի հրահրած սկանդալի։
«Իրականում». Կիևն Ամերիկայի հետ իր խնդիրները թողած` Արցախի գործերի մեջ է քիթը խոթում

Իրականում Երևանում ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն նիստով տարված, երբ Հայաստանի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և մնացած ղեկավարները բավականին լուրջ խնդիրներ էին լուծում, ամերիկյան կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն այցելել է Արցախ։

Առաջին հարցը, որ մտքովս անցավ` տեսնես Ուկրաինան ամերիկյան կոնգրեսականին այլևս վիզա կտա՞։ Չէ որ օրերս պաշտոնական Կիևը բավականին կոպիտ հայտարարություն արել, թե Արցախ կարելի է այցելել, միայն Ադրբեջանի պահանջը հաշվի առնելով։

Մեկն լիներ ուկրաինացի չինովնիկներին ասեր` ձեր խնդիրներով զբաղվեք, կարծեմ, շատ ավելի լուրջ պրոբլեմներ ունեք։ Միացյալ Նահանգներին Եվրոպայի հետ այնպես եք կռվեցրել, որ դեռ հարց է`ձեր գլխին ինչ պատմություն կսարքեն ամերիկացիները և առաջին հերթին նախագահ Թրամփը…

Մնում էր այս ամենի մեջ դուք Արցախով ու հայ-ադրբեջանական խնդիրներով զբաղվեք։

Իրականում այս ամենից հետո Փալոնեի այցն էլ ավելի կարևորություն է ստանում:   

 

Լրահոս
0