00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիակների փոխանակում տեղի չի ունեցել. ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Լավրովի ասածներին

© Sputnik / Asatur YesayantsАнна Нагдалян
Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անընդունելի է Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն խոսել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն ՀՀ–ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈւ ծառայողի դիակի տարհանում: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Վալդայ» համաժողովին հնչեցված մեկնաբանություններին, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Բաբայան. «Կիևի հայտարարության պատճառ կարող է լինել Բաքվի խավիարային դիվանագիտությունը»

«Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից»,–ասել է Նաղդալյանը։

Президент Карабаха Бако Саакян встретился с военнослужащими, предотвратившими диверсионную попытку со стороны Азербайджана (3 октября 2019). Карабах  - Sputnik Արմենիա
Ադրբեջանի դիվերսիան կանխած զինծառայողներից 4-ը հանդիպել են Բակո Սահակյանի հետ. լուսանկար

Նա անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: Նաղդալյանի խոսքով` Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ, ըստ նրա, հայկական կողմը կարևոր է համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից:

«Վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը»,–ասել է ԱԳ նախարարի խոսնակը:

Նրա խոսքով` անընդունելի է Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Вице-спикер парламента Ваге Энфиаджян на заседании парламента (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել». Էնֆիաջյանի ելույթը Թուրքիայում

Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ըստ Նաղդալյանի, չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցով քաղաքական գործընթացն արգելակվել է։ Կողմերը, ըստ Լավրովի, բավականին լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում, հայտարարություններ են հնչել, որ Արցախը Հայաստան է. ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետը հայտարարում էր, որ «Կոսովոն Ալբանիա է»։ Դա, Լավրովի խոսքով, չի օգնում քաղաքական գործընթացը վերսկսելու մթնոլորտ ստեղծելուն։

Բեգլարյան. «Չճանաչված երկրների կազմակերպությունները միջազգային ծրագրերում չեն ընդգրկվում»

Ի դեպ, ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այդ մասին նա ասել էր Ստեփանակերտում` Համահայկական ամառային VII խաղերի բացմանը նվիրված հանրահավաքի ժամանակ։

Լրահոս
0