Ղազախստանում կայացել է «Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի 37–րդ խորհրդակցությունը

© Пресс-служба ФГУП "Госкорпорация по ОрВД"Cовещание Координационного Совета и Координационной группы экспертов "Евразия" прошло 23-26 сентября в г. Алма-Ата
Cовещание Координационного Совета и Координационной группы экспертов Евразия прошло 23-26 сентября в г. Алма-Ата  - Sputnik Արմենիա
ԱՊՀ երկրների աերոնավիգացիոն մատակարարներին միավորող «Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի և փորձագետների կոորդինացիոն խմբի 37–րդ խորհրդակցությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-26–ին Ալմաթիում (Ղազախստան)։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի աերոնավիգացիոն մատակարարների ներկայացուցիչները, ինչպես նաև ոլորտային արդյունաբերության ձեռնարկությունների, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA), Միջպետական ավիացիոն հանձնաժողովի (MAK) պատվիրակները։

Աերոնավիգացիոն ձեռնարկությունները, որոնք «Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի անդամ են, ներկայացրել են ընթացիկ տարվա ապրիլին կայացած նախորդ խորհրդակցությունից հետո ծավալած գործունեության մասին իրենց զեկույցները, լսել Փորձագետների կոորդինացիոն խմբի աշխատանքների արդյունքների հաշվետվությունը, քննարկել համատեղ նախագծերի իրագործման հեռանկարները։Բացի դրանից, նախանշվել են օդային երթևեկությունը կազմակերպելու ոլորտում միջպետական համագործակցությունը հետագայում խորացնելու հնարավորությունները։

© Пресс-служба ФГУП "Госкорпорация по ОрВД"«Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի 37–րդ խորհրդակցության մասնակիցները
Ղազախստանում կայացել է «Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի 37–րդ խորհրդակցությունը - Sputnik Արմենիա
«Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի 37–րդ խորհրդակցության մասնակիցները

Միջոցառման ընթացքում «Եվրասիա» ԿԽ–ում նախագահող կողմի գործառույթները «Ռուսաստանի Դաշնության օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունից փոխանցվել են «Կազաերոնավիգացիա» հանրապետական պետական ձեռնարկությանը։

«Ռուսաստանի Դաշնության օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» դաշնային պետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն Իգոր Մոիսեենկոն հանդես է եկել «Եվրասիա» ԿԽ–ում (Ռուսաստանը նախագահող կողմ է եղել) 2016-19թթ–ի աշխատանքի վերաբերյալ հաշվետու զեկույցով: Նա նախանշել է նաև կազմակերպության հետագա զարգացման հիմնական գերակայությունները երկարաժամկետ հեռանկարում։

Մոիսեենկոն պատմել է Ռուսաստանի օդային երթևեկության ծավալների փոփոխության մասին, նշել օդային երթևեկության կառավարման ռուսական կենտրոնները խոշորացնելու ծրագիրն իրագործելու, բարձր ինտենսիվության շրջանում թռիչքների կանոնավորությունն ու անվտանգությունն ապահովելու, Սարատովի նոր «Գագարին» օդանավակայանը շահագործելու, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի երրորդ թռիչքուղու հետ կապված հաջողությունների մասին։

Նա մանրամասն ներկայացրել է ՌԴ օդային երթևեկությունը կազմակերպելու միասնական համակարգի արդիականացումը, ինչպես նաև նախանշել գերակայությունները անձնակազմը և մասնագիտական աշխատանքը նախապատրաստելու հարցում, նշել միասնական օդային տարածությունում անօդաչու օդանավերը և համակարգերը ինտեգրելու հարցում փորձի փոխանակման կարևորությունը։

Պատգամավորներն ու հյուրերը նշել են, որ «Կազաերոնավիգացիա» ձեռնարկությունը` որպես ընդունող կողմ` Ազատ Բեկտուրովի գլխավորությամբ, հիանալի է կազմակերպել միջոցառումը։ Խորհրդի ավարտին պաշտոնապես հայտարարվել է, որ «Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի և փորձագետների կոորդինացիոն խմբի 38–րդ խորհրդակցությունը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը։

Նյութը հրապարակված է կոմերցիոն հիմունքներով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն