«Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ». Լևոն Երանոսյան

© Sputnik / Asatur YesayantsКомандующий войсками Полиции РА, заместителя начальника Полиции Левон Ераносян
Командующий войсками Полиции РА, заместителя начальника Полиции Левон Ераносян - Sputnik Արմենիա
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը քաղաքականությամբ չի զբաղվում և չի էլ հետաքրքրվում։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և կարծում է, որ արդարացվելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երանոսյանը` իր դեմ հարուցված քրգործով դատական նիստից առաջ։

«Ինձ առաջադրված մեղադրանքն էլի չեմ ընդունում։ Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ»,–ասաց նա։

Հարցին, թե ինչով է զբաղվում հիմա, Երանոսյանը զարմացավ` թոշակառուներն ինչո՞վ են զբաղվում։

Губернатор Сюника Унан Погосян на форуме «Мой шаг во имя Сюникской области» (27 мая 2017). Татев - Sputnik Արմենիա
Հունան Պողոսյանը չի վախենում Լևոն Երանոսյանի գործով հարցաքննությունից

Նկատառմանը, թե կարող է և այգի է խնամում, Երանոսյանը ծիծաղով արձագանքեց` այո՛, այգի է խնամում։

Լրագրողները հետաքրքրվեցին` Երանոսյանը տեղյա՞կ է, թե ինչու Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դուրս եկավ իրավական համակարգից։ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը պատասխանեց, թե չգիտի. քաղաքականությամբ ո՛չ զբաղվում է, ո՛չ էլ հետաքրքրվում։

Երանոսյանն է որոշել ինչի վրա պիտի ոստիկանները ծախսեն փողերը. հարուցվել է նոր քրեական գործ

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրեական գործի նյութերի` նա, չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, 2018–ի ապրիլի 16-ին և 22-ին` Երևանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայող ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ Երանոսյանի պաշտպանը չէր ներկայացել նիստին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն