Գրադարանավարի օրվա ծրագիրն այս տարի նվիրված կլինի 2 հայ մեծերին

© Sputnik / Aram NersesyanОтреставрированная резиденция Католикоса
Отреставрированная резиденция Католикоса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գրադարանավարի օրը գրադարաններում տեղի կունենան գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հետաքրքիր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ:

ԵՐԵՎԱՆ, 4 Հոկտեմբեր — Sputnik. Հոկտեմբերի 7-ին նշվող Գրադարանավարի օրվա ծրագիրն այս տարի նվիրված կլինի Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը։

Астхик Марабян на церемонии гашения марки к 150-летию Ованеса Туманяна (18 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարաբյան. «Արտերկրում նույնպես հասանելի կլինի Թումանյանի արվեստը»

«Նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը։ Դրա շրջանակում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարաններում կիրականացվի 354 միջոցառում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հովհաննես Թումանյանի թոռներն ու ծոռները հավաքվել են Հայաստանում

Ծրագրին միացած 217 գրադարաններում տեղի կունենան գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հետաքրքիր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գեղարվեստական համույթների մասնակցությամբ համերգներ, ստեղծագործական աշխատանքների տոնավաճառ-ցուցահանդեսներ:

Ստամբուլում Կոմիտասի 150–ամյակին նվիրված համերգ կլինի

Հիշեցնենք, որ 2004–ից ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: Հոկտեմբերի 7-ին նախարարությունում կկայանա գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությունը:

Լրահոս
0