ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Երևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի և օգնական Նիկոլայ Պանուի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մի նկարի պատմություն. արցունքները սպորտում` հաղթանա՞կ, թե՞ պարտություն
««Երևան» ակումբի ղեկը կստանձնեն պորտուգալացի մասնագետ Կալդաս դե Օլիվեյրան և օգնական Գոմես Կոռռեան»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նոր մարզիչը նախկինում աշխատել է «Բրագա Բ»-ում, «Չավես», «Բրագա Մ-19», «Բրագայի» գլխավոր թիմում և այլ ակումբներում:
Ակումբը հաջողություն է մաղթել թե՛ հեռացող, թե՛ նոր մարզիչներին։
Նշենք, որ Վլադ Գոիանի հետ պայմանագիրը կնքվել էր այս տարվա սեպտեմբերին։
«Երևան» ակումբը սեպտեմբերի 5-ին հայտնել էր, որ ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Նեբոյշա Պետրովիչի հետ: