Երևանի կենտրոնում երաժշտական «խառնաշփոթ» է. WCIT-2019 նվագախմբի գլխավոր փորձի տեսանյութը

© Sputnik / Aram NersesyanГенеральная репетиция оркестра WCIT перед концертом
Генеральная репетиция оркестра WCIT перед концертом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հանրապետության հրապարակում 15 երկրի երաժիշտները նվագեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Դիրիժորը հուսով է, որ այդպիսի նվագախմբի ձևավորումն ավանդույթ կդառնա WCIT համաժողովում։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. WCIT նվագախմբի մի քանի տասնյակ երաժիշտներն այսօր փորձ անցկացրին Երևանի կենտրոնում։ Նրանք նվագեցին արհեստական ինտելեկտի օգնությամբ գրված ստեղծագործությունները։

«Արհեստական երաժշտությունից» բացի, փորձի ժամանակ հնչեցին նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Նման նվագախումբ ստեղծելու գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, գաղափարն իրականություն է դարձել WCIT-2019–ի կազմակերպիչների աջակցությամբ։ Երաժիշտները Հայաստան են ժամանել սեպտեմբերի 29-ին։ Փորձերը մեկնարկել են հաջորդ օրվանից։

© Sputnik / Nana MartirosyanРепетиция оркестра WCIT в Ереване
Երևանի կենտրոնում երաժշտական «խառնաշփոթ» է. WCIT-2019 նվագախմբի գլխավոր փորձի տեսանյութը - Sputnik Արմենիա
Репетиция оркестра WCIT в Ереване

«Դժվարությունն այն է, որ երաժշտության տարբեր ընկալմամբ, տարբեր տեխնիկայով, տարբեր երկրներից ժամանած երաժիշտները հավաքվել են նույն վայրում և նվագելու են ստեղծագործություններ, որոնք ստեղծվելու են իրական ժամանակի ռեժիմում։ Մենք բազմաթիվ խոչընդոտներ ենք հաղթահարել, բայց համոզված ենք, որ մեր նպատակին կհասնենք», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Սմբատյան
Երևանի կենտրոնում երաժշտական «խառնաշփոթ» է. WCIT-2019 նվագախմբի գլխավոր փորձի տեսանյութը - Sputnik Արմենիա
Սերգեյ Սմբատյան

Նվագախումբը ստեղծողների գլխավոր նպատակն այն է, որ համաժողովի ծրագրում առաջին անգամ ներառված երաժշտական մասն ավանդական դառնա, և WCIT նվագախումբը ձևավորվի ամեն տարի։

«WCIT 2019»–ը Հայաստանում կազդարարվի արտասովոր համերգով

Սմբատյանի խոսքով` նման երաժշտական համույթ ստեղծելն անմիջականորեն կապված է բուն համաժողովի հաջողության պատմության հետ։ Այժմ կարևոր է, որ նախագիծն իսկապես հաջող լինի և այսուհետ ասոցացվի Հայաստանի հետ։

«Բարձր տեխնոլոգիաները, արհեստական ինտելեկտը, առաջընթացը ամենաքննարկվող թեմաներից են, և մենք առաջարկում ենք այդ ամբողջ պատմության մեջ ուրույն հետաքրքրություն մտցնել` արվեստ», – ասաց դիրիժորը։

© Sputnik / Aram NersesyanWCIT-2019 նվագախմբի երաժիշտները
Երևանի կենտրոնում երաժշտական «խառնաշփոթ» է. WCIT-2019 նվագախմբի գլխավոր փորձի տեսանյութը - Sputnik Արմենիա
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները
© Sputnik / Aram NersesyanWCIT-2019 նվագախմբի երաժիշտները
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները - Sputnik Արմենիա
1/4
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները
© Sputnik / Aram NersesyanWCIT-2019 նվագախմբի երաժիշտները
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները - Sputnik Արմենիա
2/4
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները
© Sputnik / Aram NersesyanWCIT-2019 նվագախմբի երաժիշտները
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները - Sputnik Արմենիա
3/4
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները
© Sputnik / Aram NersesyanWCIT-2019 նվագախմբի երաժիշտները
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները - Sputnik Արմենիա
4/4
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները
1/4
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները
2/4
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները
3/4
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները
4/4
WCIT-2019 նվագախմբի երաժիշտները

WCIT նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժշտի, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները` Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։

WCIT–2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում կմեկնարկի հոկտեմբերի 6–ին և կավարտվի ամսի 9-ին։ 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակություն կժամանի մեր երկիր։ Համաժողովի հյուրերի թվում են նաև աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը, ամերիկահայ գործարար և Reddit կայքի ու Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала