Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մոտ 800 կրակոց է արձակել

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на тренировках по стрельбе
Армянские военнослужащие на тренировках по стрельбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ։ ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նշենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց։

Լրահոս
0