00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանաձորում տեղի ունեցած սարսափելի սպանությունը բացահայտվել է

© Sputnik / Lusine AdamyanВанадзор
Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձերբակալված տղամարդը խոստովանել է, որ միջանձնային հարաբերություններից առաջացած վիճաբանության ժամանակ ինքն է կրակել վիճաբանության մասնակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է այս գիշեր Վանաձորում տեղի ունեցած հանցագործությունը։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Միջանձնային հարաբերություններից առաջացած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդը սպանություն կատարելու դիտավորությամբ իր «Մակարով» ատրճանակից կրակել է վիճաբանությանը ներկա անձանց ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակը, որի գործարանային համարը ջնջված է եղել։

Սպանություններով ավարտված վիճաբանությունը տեղի է ունեցել Վանաձորի Միչուրինի 20 հասցեի նկուղային հարկում։

Полицейские-криминалисты - Sputnik Արմենիա
Վանաձորում կրակոցներ են հնչել. սպանվածների թվում քրեական հեղինակություն կա

Ոստիկանությունը հաստատում է նաև մամուլում մինչ այդ արդեն հայտնված տեղեկությունը սպանվածների ու վիրավորների մասին, որի համաձայն` մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 30-ամյա Գոռ Գրիգորյանը և 25-ամյա Դավիթ Օհանյանը, վիրավորները` 26-ամյա Գևորգ Գևորգյանը, 29-ամյա Լևոն Ժամհարյանը, 25-ամյա Լևոն Խաչատրյանը և 21-ամյա Անդրանիկ Թադևոսյանը:

Ինչպես արդեն հայտել էինք, սպանությունների համար կասկածվող տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք։

Հիշեցնենք` հոկտեմբերի 4-ին, ժամը 23:55-ին ոստիկանությունը Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի դի: Հայտնել են նաև, որ մարմնական տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված շենքի նկուղում հայտնաբերել 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի (հրազենային վնասվածքներով):

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Երևանում հնդիկ երիտասարդի են ծեծել

Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփ բույսի նմանվող չորացված զանգված:

Առգրավվել են մահացածների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր:

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ ըստ տեղեկությունների` սպանվածների թվում է Վանաձորում որպես քրեական հեղինակություն հայտնի «ոչխարագողի տղա Անդրուշիկը», որը նախկինում դատապարտվել է սպանության համար։

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է Քննչական կոմիտեն։

Ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ ՔԿ–ն հայտնել էր, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների գործողություններն անհատականացնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Ծեծկռտուք Ուռուցքաբանականում. տնօրենի պաշտոնակատարը կոտրել է աշխատակցի քիթը

Լրահոս
0