Ընձառյուծը հարձակվում է շան վրա, բայց նման հակահարվածի հաստատ չէր սպասում. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շան պահվածքն այնքան է զարմացնում գիշատչին, որ նա գերադասում է թողնել ու հեռանալ։ Կենդանիների «հաչող մենամարտը» նկարահանել են Հնդկաստանի ազգային զբոսայգիներից մեկի այցելուները։

Տեսագրությունում երևում է, որ շունը քնած է ճանապարհին, և մեկ էլ թփերի միջից հայտնվում է ընձառյուծը։ Ակնհայտ է, որ նա շան մոտ է վազում հարձակվելու մտադրությամբ։

Բայց պահապանի բնազդն իսկույն գլուխ է բարձրանում, և շունը սկսում է քաջաբար հաչել։ Արդյունքում ընձառյուծը գերադասում է գլուխ չդնել շան հետ և թողնում, հեռանում է։

Շան երկարատև հաչոցն ու ընձառյուծի տարակուսանքը նկարահանել են զբոսաշրջիկները։

Կենդանիների մասին հետաքրքիր տեսանյութերը կարող եք դիտել ստորև.

Կյանքն է վտանգել հանուն «լայքերի». կինը մտել է առյուծների վանդակ և պարել. տեսանյութ

«Այս շունը գիտակցված է երգում»․ զվարճալի տեսանյութ

«Ի՜նչ լավիկն են». փոքրիկն ու բրդոտ շունը գերել են օգտատերերին. տեսանյութ

«Այսպիսի Եվա եմ ուզում». շնիկը հալեցնում է օգտատերերի սրտերը․ տեսանյութ

Լրահոս
0