00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ հիմա կցանկանայի լինել». Քիմ Քարդաշյանը` Երևանում

© Sputnik / Asatur YesayantsКим Кардашьян посетила форум WCIT 2019 (8 октября 2019). Ереван
Ким Кардашьян посетила форум WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
WCIT 2019–ի շրջանակում ամերիկահայ հեռուստաաստղը խոսել է Հայաստանի մասին իր տպավորություններից։ Նա նաև հայտնել է, որ հայրենիք այցելելը ոգեշնչել է իրեն գեղեցկության ոլորտում 4 պրոդուկտ ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Գործարար կին և բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը WCIT 2019 համաժողովին պատմել է Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին։

«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ հիմա կցանկանայի լինել։ Հիանալի է, որ կրկին Հայաստանում եմ։ Շատ ուրախ եմ, որ ինձ հետ եկել է նաև քույրս` Քորթնին, որն առաջին անգամ է Հայաստանում։ Մենք բերել ենք մեր բոլոր երեխաներին։ Երեկ մենք նրանց մկրտեցինք հայկական եկեղեցում, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Այս ուղևորությունը կհիշենք ամբողջ կյանքում»,– համաժողովի ժամանակ ասել է հեռուստաաստղը։

Բուռն ծափահարությունների և «Մենք սիրում ենք քեզ, Քիմ» գոչյունների ներքո, ռեալիթի շոուի աստղը պատմել է, որ Երևան գալու օրվանից նա ամեն օր լավաշով պանիր է ուտում։

Алексис Оганян прибыл в Ереван (7 октября 2019). Звартноц - Sputnik Արմենիա
«Իսկ ո՞ւր է Քարդաշյանը». Ալեքսիս Օհանյանն ընթրել է հայ գործարար կանանց հետ

«Սա իմ սիրելի նախուտեստն է։ Հայաստանում լավագույն պանիրն է ու լավաշը», –ժպտալով ասել է Քիմը։

Համաժողովի շրջանակում Քարդաշյան–Ուեսթը խոսել է իր բիզնեսի մասին։ Նա ուրախացրել է  WCIT 2019–ի ունկնդիրներին, ասելով, որ մտադիր է իր ապրանքների հավաքածուն համալրել ևս 4-ով։

«Միայն Երևանի փողոցներով զբոսնելիս, ես ոգեշնչվեցի 4 նոր գաղափարներով։ Չեմ ուզում բացել փակագծերը, սակայն կասեմ միայն մի գաղափարի մասին` ուզում եմ հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել», – պատմեց գործարարը։

Երևանում երկրպագուները դիմավորում են հյուրանոցից դուրս եկող Քիմ Քարդաշյանին - Sputnik Արմենիա
Ինչպես են Քիմ Քարդաշյանին դիմավորում երկրպագուները Երևանում. տեսանյութ

Հեռուստաաստղը հայտնեց նաև, որ այսօր նկարահանելու է իր շոուն Երևանի փողոցներում և հրավիրեց երկրպագուներին` մասնակցել նկարահանումներին։

Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ

Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9–ը։  Քարդաշյանը մասնակցում է համաժողովին որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։

Լրահոս
0