Վիտալի Բալասանյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն

© Sputnik / Ashot GevorgyanВиталий Баласанян
Виталий Баласанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ազգային անվտանգության ծառայությունը կստուգի Բալասանյանի հայտարարություններում հիշատակված  հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկել է ԱԱԾ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։

Премьер-министр Армении Никол Пашинян прибыл с рабочим визитом в Карабах (16 июня 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախյան կադրային փոփոխությունների կեղծ և իրական մոտիվները. ու՞մ պետք չէ շանս տալ

Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել. Օսիպյան

Դատախազությունից նաև նշեցին, որ ԱԱԾ–ն ստուգելու է Բալասանյանի հնչեցրած հայտարարություններում նշված հանգամանքերը։

Վիտալի Բալասանյանն ազատվեց պաշտոնից

Իր վերջին հարցազրույցներից մեկում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը մի շարք վիրավորական արտահայտություններ էր արել ՀՀ վարչապետի հասցեին։ Նա Փաշինյանին մեղադրել էր ահաբեկչության մեջ:

«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը («Սասնա Ծռերը»,–խմբ.)մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը զենքով, մյուսը` գրիչով իշխանությունը բռնազավթել են»,– livenews-ին տված հարցազրույցում ասել էր Բալասանյանը։

Հիշեցնենք, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի պաշտոնից Բալասանյանն ազատվել էր 2019թ.–ի հունիսին։ Նա նաև ցանկություն էր հայտնել մասնակցելու Արցախում 2020թ.–ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Նա ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, Արցախի հերոս։

Герой карабахской войны, депутат Виталий Баласанян - Sputnik Արմենիա
Նախագահը Սեֆիլյանին կհանդիպի զինված խմբի հանձնվելուց հետո. Վիտալի Բալասանյան

Ի դեպ, 2016թ.–ի ամռանը, երբ «Սասնա Ծռեր» խումբը գրավել էր ՊՊԾ գունդը, Վիտալի Բալասանյանը հուլիսի 21-ին միջնորդական առաքելությամբ Երևան եկավ։

Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության

Նրա միջամտության արդյունքում պատանդ մնացած ոստիկաններն ազատ արձակվեցին, ապա զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, կազմակերպվեց լրագրողների հետ` զինված խմբի անդամների հանդիպումը։

Լրահոս
0