Ապահովագրումը կթվայնացվի. կառավարությունը կլուծի վթարներից առաջացող խցանումների հարցը

© Sputnik / Asatur YesayantsЧас пик на улице Агатангегоса
Час пик на улице Агатангегоса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ավտոապահովագրման ոլորտում կօգտագործվի նոր հավելված, որը թույլ կտա թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ հեշտացնել փոխհատուցումների տրամադրման կարգը։

ԵՐԵՎԱՆ, 10 Հոկտեմբեր — Sputnik. Ավտոմեքենաների ապահովագրության համար առաջիկայում կստեղծվի նոր էլեկտրոնային հավելված , որի շնորհիվ ապահովագրումը և փոխհատուցման կարգը կթվայնացվի ու կպարզեցվի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով ՀՀ ԿԲ–ի հետ մշակած նախագիծը։

Акция протеста автовладельцев против реформ в системе страхования - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա. մարդիկ դեմ են ԱՊՊԱ փոփոխություններին

«Նախագծի կիրառումը թույլ կտա ԱՊՊԱ համակարգում հնարավորություն ընձեռել կարգավորումների մակարդակով ժամանակակից թվային տեխնոլոգիաներն օգտագործել և բացի դրանից, որոշակի հստակեցումներ իրականացնել գործող դրույթներում»,– ասաց Ջանջուղազյանը։

Կառավարությունն ընդունեց ֆիննախի առաջարկած նախագիծը, բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հիշեցրեց ավտովթարների դեպքում Երևանի փողոցներում առաջացող հսկայական խցանումները։

Ոստիկանությունը խոստանում է վերացնել հերթերը. ավտոմեքենաները կհաշվառվեն նոր կարգով

«2 ամսվա ընթացքում արդեն պետք է ունենանք նախագիծ, որը լուծում կտա այս հարցերին։ Կարծում եմ` այստեղ պետք է քաղաքակիրթ աշխարհի նման առաջ շարժվենք,– ասաց Ավինյանը։

Ավինյանի խոսքով` պետք է նաև ամեն ինչ անել, որ բոլոր ապահովագրական ընկերությունները հանգիստ լինեն, որ իրենց չեն խաբում»։

Նշենք, որ նոր թվային հավելվածի մշակումն իրականացնելու է ՀՀ ԿԲ Ապահովագրական բյուրոն։

Հայաստանում ապահովագրությանը IT «թևեր» են պետք. ինչ է առաջարկում «Նաիրի ինշուրանսը»

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала