Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է. Քիմը` երեխա ունենալու մասին

© Sputnik / Asatur YesayantsКим Кардашьян посетила форум WCIT 2019 (8 октября 2019). Ереван
Ким Кардашьян посетила форум WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հեռուստաաստղը կարծում է, որ ծնողները երեխաներին պետք է շատ ժամանակ հատկացնեն, այդ պատճառով, կարծես թե, Քարդաշյանների ընտանիքում համալրում չի սպասվում։ Համենայնդեպս, առաջիկայում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է այլևս երեխաներ չպլանավորել։ Այս  մասին նա հայտնել է Երևանում Reuters միջազգային գործակալությանը տված հարցազրույցում։

Сирушо за день до мероприятия в Средней Азии - Sputnik Արմենիա
«Նորթը շատ լավն է». Սիրուշոն հետաքրքիր բացահայտում է արել Քիմ Քարդաշյանի դստեր մասին

«Կարծում եմ, որ ծնողները պետք է շատ ժամանակ հատկացնեն իրենց երեխաներին։ Չորս երեխան իմ սահմանն է։ Ես և ամուսինս որոշել ենք այլևս երեխաներ չունենալ», – անկեղծացել է հեռուստաաստղը։

Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, 4 երեխա ունեն` Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ Երեխաներից երկուսին զույգի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները բազմիցս գրել են, որ Քարդաշյանը պատրաստվում  է Հայաստանից երեխա որդեգրել։ Սակայն հայտնի դարձավ, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Բոլորը դեմ էին, բայց ինձ համար միևնույն էր». ինչպես է Ուեսթը սիրահարվել Քիմին

Քիմ Քարդաշյանը հարցազրույց է տվել Երևանում Reuters  գործակալությանը WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովում ունեցած ելույթից հետո։ Նա Երևան էր ժամանել մասնակցելու այդ համաժողովին, միևնույն ժամանակ հասցրել է Էջմիածնում մկրտվել և մկրտել իր երեք երեխաներին, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև նոր դրվագ նկարահանել  իր Keeping up with the Kardashians ռեալիթի շոուի համար։

Լրահոս
0