Անձրևը մեկ օրով «կներխուժի» Հայաստան. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanДождливая погода
Дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անձրևին կգումարվեն ամպրոպն ու քամին, իսկ դրանից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա երկու օրերին ` հոկտեմբերի 10-ին ու 11-ին, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Медсестра готовит вакцину против кори, паротита и краснухи. Архивное фото - Sputnik Արմենիա
Երևանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում և Ավանում

«Հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 13–ին ու 14-ին կրկին անձրև չի գա։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 26-28 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +11 աստիճան։

Լրահոս
0