«Նման է Էմիին, բայց ավելի սիրուն է». Տաթև Կարապետյանի լուսանկարը քննարկման թեմա է դարձել

© Photo : instagram/ tatakeyТата Карапетян
Тата Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միլիոնատեր Սամվել Կարապետյանի դստեր և հանրահայտ երգչուհու նմանությունն աժիոտաժ է առաջացրել համացանցում, անգամ Ֆիլիպ Կիրկորովն է արձագանքել։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, մարդկանց զարմացրել է հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսի հետ նմանությամբ։

Նա Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Ես այսպիսին էի 4 տարի առաջ»։

Посмотреть эту публикацию в Instagram

4 years ago I was ... 💋

Публикация от TATA.S.KARAPETIAN (@tatakey)

Օգտատերերն անմիջապես արձագանքել են այս լուսանկարին։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ու RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրել է. «Էմի Ուայնհաուս, միայն թե ավելի գեղեցիկ»։

Ֆիլիպ Կիրկորովը նույնպես մեկնաբանել է լուսանկարը։ «Հոլիվուդյան աստղ»,– գրել է նա։

Ուայնհաուսի հետ նմանությունը նկատել են նաև մյուսները։ «Ինձ թվաց` Ուայնհաուսն է», «Չճանաչեցի, կարծեցի` Էմին է», «Անհավանական նմանություն»,– գրել են օգտատերերը։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ–ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում։

Լրահոս
0