Սիրիահայությունը չի ցանկանում դատարկել երկիրը. ռմբակոծվող շրջաններում 500 հայ ընտանիք կա

© Sputnik / Hikmet Dargan / Անցնել ֆոտոբանկБойцы Свободной Сирийской армии на турецко-сирийской границе (10 октября 2019). Район Акчакала
Бойцы Свободной Сирийской армии на турецко-сирийской границе (10 октября 2019). Район Акчакала - Sputnik Արմենիա
Սիրիայի հայաշատ սահմանամերձ քաղաքներում հիմնարկները չեն գործում, դպրոցները փակ են, բնակչությունն ապրում է անհանգիստ սպասումով։ Սիրիայում տիրող վիճակի մասին Sputnik Արմենիային պատմել է Թուրքիային սահմանակից Կամիշլի քաղաքի բնակիչ Խաչիկ Մելքոնյանը։ 

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիայի հետ սահմանամերձ քաղաքների հայ բնակչությունն այս պահին ապահով է։ Sputnik Արմենիային հայտնեց Կամիշլի քաղաքի բնակիչ, հայ համայնքի անդամ Խաչիկ Մելքոնյանը։

Дым над сирийским городом Таль-Абьяд после турецких бомбардировок (9 октября 2019). Сирия - Sputnik Արմենիա
Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին

«Թուրքիայի կողմից ռմբակոծվում են քրդական զորանոցները։ Բնակավայրերի, խաղաղ բնակչության վրա հարձակում չի եղել։ Երեկ գիշերը` ժամը 5-ից մինչև այսօր ժամը 14-ը շատ սաստիկ ռմբակոծություն կար, բայց հայաշատ քաղաքներից հեռու էր, ավելի շատ քրդական թաղամասերի ու զորամիավորումների վրա էր հարձակումը»,–պատմեց մեր զրուցակիցը։

Այդուհանդերձ, հայաշատ քաղաքներում էլ այսօր առավոտից ոչ մի հիմնարկություն չի աշխատել, դպրոցները փակ են եղել։ Խաչիկ Մելքոնյանի բնորոշմամբ` «ժողովուրդը զգուշության մեջ է», և հույսով սպասում է Սիրիայի իշխանությունների ու քուրդ զինյալների ղեկավարության բանակցությունների դրական ավարտին։

«Սիրիայի իշխանությունները փորձում են ինչ–որ ձևով քրդերին համոզել, որ Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնեն Սիրիայի օրինական իշխանություններին` փակելով սիրիական տարածքներ ներխուժելու`Էրդողանի ճանապարհը»,– ասաց Մելքոնյանը։

Խաչիկ Մելքոնյանի տեղեկություններով` Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում շուրջ 3 000 հայ կա, կամ ավելի քան 500 ընտանիք։ 20 հազար բնակչություն ունեցող Դերիկ քաղաքում ներկա պահին շուրջ 60 հայ ընտանիք կա։ Մելքոնյանի տեղեկություններով` քաղաքում այս պահին անվտանգ է, քանի որ թուրքական զինուժի թիրախում հիմնականում հարևան գյուղերն ու ռազմական կենտրոններն են։

Пригород Дамаска Дума после освобождения от боевиков (18 апреля 2018). Сирия - Sputnik Արմենիա
Հայ դիվանագետներն արտակարգ ռեժիմով են աշխատում Սիրիայում

200 000 բնակչություն ունեցող Կամիշլի քաղաքում շուրջ 450 հայ ընտանիք կա։ Նրանք հիմնականում քաղաքի կենտրոնական թաղամասում են բնակվում, որը ևս ներկա պահին անվտանգ է։

«Կամիշլի քաղաքում քրդական ուժերն արվարձաններում են տեղավորվել ու զինյալ կենտրոններ հաստատել, հետևաբար, թուրքերի թիրախում արվարձաններն են»,– ասաց Մելքոնյանը։

Մեծ քաղաքներից բացի, հայերի ևս մի քանի տասնյակ ընտանիքներ էլ  մինչև ռմբակոծությունները բնակվում էին սահմանամերձ մի քանի գյուղաքաղաքներում։ Բայց մեր զրուցակցի տեղեկություններով` նրանք 2 օր առաջ լքել են իրենց բնակավայրերն ու  պատսպարվել Թուրքիայի սահմանից հեռու տարածքներում։

Կամիշլիից ու Դերիկից հայերին տարհանելու անհրաժեշտություն` սիրիահայ համայնքն առայժմ չի տեսնում։ Տարիներ շարունակ պատերազմի պայմաններում ապրող սիրիահայերը մտադիր չեն լքել իրենց բնակավայրերն ու դրանով իսկ նպաստել երկիրը դատարկելու` հակասիրիական ծրագրերին։

«Բայց եթե, Աստված մի արասցե, առաջիկա օրերին ռազմական գործողություններն ավելի բուռն ընթացք ստանան, մենք վայրկյանական որոշում կկայացնենք ու միջոցներ ձեռք կառնենք մեր հայրենակիցներին ավելի ապահով տարածքներ տեղափոխելու համար»,– ասաց Մելքոնյանը։

Այդուհանդերձ, հայ համայնքի ներկայացուցիչը շեշտեց, որ այսօր էլ յուրաքանչյուրն ազատ է իր ու իր ընտանիքի ճակատագիրը տնօրինելու և ընտանիքով Հալեպ կամ Դամասկոս տեղափոխվելու հարցում։

Армяне в Кесабе - Sputnik Արմենիա
Հայերին տարհանել են Սիրիայի Թել Աբյադից. անհրաժեշտության դեպքում նրանց կտեղափոխեն Հայաստան

Կամիշլիից Հալեպ տանող ճանապարհը, որն անցնում է սահմանի երկայնքով, գրեթե անանցանելի է ու վտանգավոր։ Խաչիկ Մելքոնյանի խոսքով, ավելի ապահով է Դամասկոսով անցնող շրջնցիկ ճանապարհը, որը թեև ավելի երկար է, բայց սահմանից հեռու է ու այդ իսկ պատճառով` ավելի ապահով։

Հիշեցնենք`հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով,  ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

ՀՀ ԱԳՆ–ն և վարչապետ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 10-ին հայտարարել են, որ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և մարդասիրական նոր ճգնաժամի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն