00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ

© Sputnik / Asatur YesayantsПраздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
Праздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակն այնքան բազմերանգ չէ, որքան Լոռին, այնքան գունագեղ չէ, որքան Տավուշը, սակայն այստեղ էլ կան վայրեր, որոնք կարող են ոչ միայն զարմացնել, այլև հիացմունք առաջացնել։ Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի ամենահյուսիսային մարզի 5 տեսարժան վայրերը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա.

Իհարկե, Շիրակի մարզ այցելելիս առաջին հերթին պետք է մի լավ ուսումնասիրել կենտրոնը` Գյումրին, որը հարուստ է պատմական և մշակութային ժառանգությամբ, բայց այս հոդվածում խոսքն այն վայրերի մասին է, որոնք գտնվում են Գյումրիից դուրս։

Երերույքի բազիլիկ

Այս եռանավ բազիլիկը, որը կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում, հետաքրքիր է նախևառաջ նրանով, որ Հայաստանի ամենավաղ քրիստոնեական կառույցներից մեկն է. թվագրվում է IV-V դարերով։ Դրանից բացի, այն ամենամեծ շենքն էր միջնադարյան Հայաստանում։

Последние приготовления перед празднованием Дня Независимости Армении в Гюмри - Sputnik Արմենիա
«Գուկաս Գյումրի, դուսը չես մնա». ինչպես է հայրաքաղաքը պատրաստվում տոնին. լուսանկարներ

Հայկական ճարտարապետության հնագույն հուշարձանը գտնվում է Անիպեմզա գյուղի մերձակայքում։ Այս վայրը հատկանշական է նաև նրանով, որ այստեղից 8 կմ–ի վրա է գտնվում հիասքանչ Անի քաղաքը, որը 961-1045 թվականներին եղել է Հայկական թագավորության մայրաքաղաքը։ Ավերված քաղաքը հիմա մնացել է հայ–թուրքական սահմանի մյուս կողմում։

Երերույքի կիսավեր տաճարը դեռ բազմաթիվ առեղծվածներ է թաքցնում։ Բազիլիկի հարավային պատին հունարեն գրություններ կան։ Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է 7-8 արձան ունեցող մեծ գերեզմանոց։ Հնագետների կարծիքով` այդ արձանները տապանաքարեր են։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասավ Գյումրի. կառույցի մասնագետները հայրաքաղաքում են

Քանի որ բազիլիկի տարածքում նաև նորածինների բազմաթիվ գերեզմաններ են եղել, գիտնականները կարծում են, որ այստեղ ինչ–որ աղետ է տեղի ունեցել։ Մեկ այլ վարկածի համաձայն` տաճարը նվիրված է Հովհաննես Մկրտչին և, վաղ միջնադարյան ավանդույթների համաձայն, միայն այստեղ է թույլատրվել հուղարկավորել չմկրտված հանգուցյալներին։

CC BY-SA 4.0 / Սուսանա / Տաճար Երերույք (cropped, resized and color corrected)Երերույքի բազիլիկ
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
Երերույքի բազիլիկ

Երերույքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

Մարմաշենի վանք

Կարմիր տուֆից կերտված հսկա վանքը, որը վեր է խոյանում Ախուրյան գետի ձախ ափին, Անիի դպրոցի դասական հայկական խաչաձև-գմբեթավոր տաճարների լավագույն դրսևորումներից մեկն է: Գտնվում է Վահրամաբերդ գյուղից 2 կմ դեպի հյուսիս–արևմուտք։

© Sputnik / Asatur YesayantsՄարմաշենի վանք
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
Մարմաշենի վանք

Համալիրը մի քանի շինություն ունի։ Գլխավոր վանքը կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029  թվականներին, ինչի վկայությունն է վանքի պատերից մեկի վրա արված ընդարձակ գրությունը։ Ենթադրվում է, որ ճարտարապետը Տրդատն է։ Տաճարի ներսում անդորր է տիրում, և այդ անդորրը հազվադեպ խախտվում է միայն պատահմամբ գմբեթի տակ հայտնված աղավնու թափահարվող թևերի աղմուկից։

© Sputnik / Asatur YesayantsՄարմաշենի վանք
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
Մարմաշենի վանք

Հիմնական շինություններից բացի, այստեղ կարելի է տեսնել XIII դարի գավթի և քառանկյուն կլոր վանքի, ինչպես նաև գերեզմանատան ավերակները։ Հարկ է նշել, որ Մարմաշենը, ինչպես և հնագույն ու միջնադարյան Հայաստանի բազմաթիվ այլ հուշարձաններ, խիստ տուժել է սելջուկների արշավանքներից։

© Sputnik / Asatur YesayantsՄարմաշենի վանքի խաչքարերը
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
Մարմաշենի վանքի խաչքարերը

Ընդհանուր առմամբ, համալիրի տարածքը բավական հետաքրքիր է։ Այն կարելի է ուսումնասիրել կրկին ու կրկին և յուրաքանչյուր անգամ որևէ նոր բան բացահայտել։  Օրինակ` Մարմաշեն կատարած հերթական արշավի ժամանակ մենք հայտնաբերեցինք հողում թաղված երկու մեծ և խորը կարաս։

© Sputnik / Asatur YesayantsԱղբյուր Մարմաշենի վանքի մոտ
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
Աղբյուր Մարմաշենի վանքի մոտ

Մարմաշենի մոտ կա աննման խնձորի այգի, որը հրաշալի վայր է հանգիստն անցկացնելու համար։ Ինչ վերաբերում է Ախուրյան  գետին, լողալն այստեղ այդքան էլ հարմար չէ, որովհետև գետն այնքան էլ խորը չէ։ Բայց այստեղ է մի գեղեցիկ ջրվեժ կա, որն այսպես կոչված բնական լողավազան է ստեղծել։ Տեղացիները ջուրն են ցատկում ժայռերից, սակայն դա բավական վտանգավոր է։

© Sputnik / Asatur YesayantsՄարմաշենի վանքի մոտով հոսող Ախուրյան գետը
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
Մարմաշենի վանքի մոտով հոսող Ախուրյան գետը

Ախուրյան գետից բացի, վանքից ոտքով շուրջ 20 րոպե քայլելու դեպքում կարող ես բարձր լեռնային գեղատեսիլ լիճ գտնել, որը տեղացիները «Նադյայի լիճ» են անվանում։  Ասում են` խորհրդային մարզիկը հենց այս լիճն է ընտրել Եվրոպայի առաջնությունից առաջ մարզվելու համար, բայց խեղդվել է լճում։  Եվ հենց նրա անունով էլ այսօր կոչում են լիճը... Առանց ուղեկցորդի այստեղ հասնելը դժվար կլինի, իսկ լողալու սիրահարները պետք է հաշվի առնեն, որ ջուրը շատ սառն է անգամ կիզիչ արևի դեպքում։

«Արփի լիճ» ազգային պարկ

Հարուստ բուսական և կենդանական աշխարհ ունեցող պարկը հաճախ դուրս է մնում զբոսաշրջային երթուղիներից, և շատ ափսոս ... Արփի լճի տարածքում մի քանի հարյուր տեսակ բույս է աճում, որոնց թվում բազմաթիվ էնդեմիկ տեսակներ կան։

© Photo : Lake Arpi National Park«Արփի լիճ» ազգային պարկ
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
«Արփի լիճ» ազգային պարկ

Սակայն ազգային պարկի կենսաբազմազանությունն այսքանով չի սահմանափակվում։ Միայն այստեղ կարելի է Դարևսկու իժի հանդիպել (թեև ավելի լավ է չհանդիպել)։ Շուրջ 250 տեսակ ողնաշարավոր կենդանիներից տասը ներառված են Կարմիր գրքում, այդ թվում` ջրասամույրը, պերեգուզնան, վերոնշյալ իժը։

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Արփի լիճ» ազգային պարկ
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
«Արփի լիճ» ազգային պարկ

Հենց այստեղ կարելի է հիանալ ճայակների հսկայական երամով։ Այս ամենից բացի, սա Հայաստանում միակ վայրն է, որտեղ գանգրահեր հավալուսին են բուծում։

© Photo : Lake Arpi National Park«Արփի լիճ» ազգային պարկ
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
«Արփի լիճ» ազգային պարկ

Աշոցքի շրջանում, ծովի մակերևույթից 2025 մետր բարձրության վրա գտնվող Արփի լիճը Հայաստանում երկրորդն է ջրային ռեսուրսների պաշարով։ Արգելոցն այստեղ ստեղծվել է 2009 թվականին` նպատակ ունենալով պահպանել տեղանքի կենսաբազմազանությունը։  Պարկը էկոտուրիզմի սիրահարների սիրելի վայրն է համարվում։

Հառիճավանք

Արթիկ քաղաքի կենտրոնից 3-4 կմ  հեռավորության վրա, Հառիճ գյուղում է գտնվում Հայաստանի խոշորագույն վանքերից մեկը, որտեղ նաև հոգևոր դպրոց է գործում։

© Sputnik / Aram NersesyanՀառիճավանք
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
Հառիճավանք

VII և XIII դարերով թվագրվող շինություններով այս համալիրը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի մոտ, ծովի մակարդակից շուրջ 200 մետր բարձրության վրա` ձորի բերանին գտնվող ժայռի վրա։

© Sputnik / Aram NersesyanՀառիճավանք
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ - Sputnik Արմենիա
Հառիճավանք

Բազիլիկն ու Գրիգոր Լուսավորչի եկեղեցին համալիրի առաջին շինություններն են, իսկ ամենամեծը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որի շինարարությունը սկսվել է 1201  թվականին։ Հատկանշական է, որ այստեղ հատակին սալիկ կա, որը կարելի է ճոճել ոտքով։ Սա ինքնատիպ դուռ է դեպի ստորգետնյա անցում, որը տանում է դեպի ձորը։ Ասում են, որ ստորգետնյա անցումներով Հառիճավանքից կարելի է հասնել Հայաստանի հնագույն մայրաքաղաք` Անի, որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում։

Средневековый монастырский комплекс Аричаванк - Sputnik Արմենիա
Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը

Հառիճավանքում հանգիստ զբոսանքից հետո կարելի է ուղևորվել հարևան գյուղ` խմելու մաքուր և սառնորակ աղբյուրի ջուրը։  Գյուղն այդպես էլ կոչվում է` Սառնաղբյուր։ Բնական աղբյուրին հասնելու համար ստիպված կլինեք անցնել քարանձավով, որը պատով բաժանված է երկու մասի. առաջին մասում աղոթարանն է, որից մուտք կա դեպի երկրորդ մաս։

Այնտեղից մաքուր սառը աղբյուր է բխում։ Ասում են, որ այս ջուրն առողջարար է, և դրա ուժը փորձելու համար մարդիկ շատ հեռվից են գալիս։  Ավանդույթի համաձայն` այս քարանձավում որոշ ժամանակ թաքնվել է Գրիգոր Լուսավորիչը. աղբյուրի ջուրը պահպանել է նրա ուժերը։

Լմբատավանք

Լմբատավանքը կամ Կարմիրավանքը ևս մեկ հիանալի հուշարձան է, որը շատ մոտ է Արթիկին և թվագրվում է VII դարով։

Հայաստանի լավագույն խաչաձև–գմբեթավոր գլուխգործոց համարվող` ութանիստ աշտարակով Սուրբ Ստեփանոսի փոքր եկեղեցու գլխավոր դիտարժան հատվածը մասամբ պահպանված միջնադարյան որմնանկարներն են։

Որմնանկարները նվիրված են Քրիստոսի համբարձման աստվածաշնչյան սյուժեին։ Նրա կերպարը կենտրոնում է` սերովբեների և բոցավառվող անիվների միջև։

Территория родника Сарнахбюр - Sputnik Արմենիա
«Կախարդական» քարանձավ. ինչո՞ւ են մարդիկ ձգտում ջուր խմել Սառնաղբյուրից և գնալ Լմբատավանք

Կրակի լեզվակների ֆոնին այսօր էլ դեռ կարելի է տարբերել գահի ստորին հատվածը, նրա վրայի ծիածանը, Քրիստոսի ոտքերն ու հագուստի մի մասը։ Ապսիդի ծայրերին պատկերված են 2 ձիավոր` սպիտակ և սևաթույր նժույգներին նստած։ Նրանց դեմքերն արդեն աղոտ են երևում, սակայն պատկերները վարպետորեն են արված և՛ նկարի, և՛ չափերի, և՛ դինամիկության առումով։

Ավանդույթն ասում է, որ այստեղ արշավող թուրքերի զորահրամանատարին զգուշացրել են, որ Լմբատավանքին չարժե ձեռք տալ. վանքը պաշտպանում են բարձրագույն ուժերը։ Սակայն փաշան չի լսել նախազգուշացումներն ու պաշարել է այն։ Այդ ժամանակ նրա ոտքերն անմիջապես թուլացել են։ Թուրքերը սարսափահար հետ են քաշվել` իրենց ճանապարհին հայտնված որևէ գյուղի կամ վանքի ձեռք չտալով։

Լրահոս
0