00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Դավիթ Օհանյանը «լիցքավորում Մոսկվան» և ինչ է ուզում անել Երևանում

© Sputnik / Aram GareginyanОснователь проекта Zaimix Давид Оганян
Основатель проекта Zaimix Давид Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում, այժմ արդեն Հայաստանում Դավիթ Օհանյանը ներկայացրել է վարձույթով հեռախոսային մարտկոցների (փաուերբանկերի) հասարակական օգտագործման ցանցի նախագիծը։ Գաղափարն իրագործել են հայ ծրագրավորողները։

«Պրոֆեսորն, իհարկե, դմբո է, բայց հետը սարքեր ունի». այս թևավոր խոսքը արտացոլում է ներկա երիտասարդության կյանքը, որը ծնվել է 2000–ականներին։ Սարքը միշտ պետք է մեզ հետ լինի, իսկ այն առանց լիցքավորման  ամենասարսափելի մղձավանջի է նման։ Իհարկե, առանց լիցքավորման մնում ենք ոչ թե մենք, այլ մեր հեռախոսները, բայց մշտապես մոռանում ենք այդ տարբերությունը։

Ованнес Авоян на форуме WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Դստեր արցունքները ստիպել են ստեղծել ստարտափը. PicsArt–ի ստեղծման հուզիչ պատմությունը

Լիցքավորված հեռախոսն, անխոս, ոչ ոքի չի խանգարի, բայց մենք հաճախ մոռանում ենք կամ պարզապես չենք հասցնում լիցքավորել այն։ Ուստի, աշխարհում սկսել են լայն տարածում գտնել  մարտկոցների վարձույթի ավտոմատ տերմինալները։ Դրանք կարելի է վերցնել մի տերմինալից, օգտագործել և թողնել մյուսում։ Օրինակ` մետրոյում` աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին։

Նոր արդյունաբերության ռահվիրան դարձել է Չինաստանը. տեղի iiMedia Research գնահատականով` այստեղ մինչև 2019թ–ի տարեվերջ հասարակական փաուերբանկերի համակարգին կարող է միանալ 300 միլիոն մարդ։ Այդպիսի մի քանի նախագծեր արդեն հայտնվել են Մոսկվայում, դրանց համար ալգորիթմներ է կազմում հայկական Zaimix ընկերությունը։ Նման նախագծերից մեկի պատվիրատուն ռուսական խոշոր բանկերից մեկն է։

Հայ ծրագրավորողները կօգնեն կառավարել «իրերի ինտերնետը». TeamViewer–ի մենեջեր

Օհանյանը մեծացել է Ռուսաստանում, իսկ երկու տարի առաջ` որոշել է ընկերություն բացել Հայաստանում։ Այստեղ գործել է պետական քաղաքականությունը. նոր ՏՏ նախագծերը Հայաստանում հինգ տարով ազատվում են բոլոր կորպորատիվ հարկերից։ Հայաստանում նրա ընկերությունը նախագիծ է կազմում powerbank sharing մոսկովյան ցանցի համար։ Վերջերս Օհանյանը նման մոդել է առաջարկել Երևանի մետրոյի համար և շուտով նման տերմինալներ կհայտնվեն մետրոյի բոլոր կայարաններում։

Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն

Մարտկոցները տերմինալներից վերցնելու համար պետք է գրանցվել համակարգում` նշելով բանկային քարտի կամ էլեկտրոնային դրամապանակի տվյալները։ Դրանից հետո պետք է հեռախոսը մոտեցնել տերմինալի հերթական համարին կամ QR ծածկագրին (որպեսզի համակարգը ճանաչի, թե որ տերմինալից  են վերցնում մարտկոցը)։ Այնուհետև միանում է սակագինը մինչև այն պահը, երբ փաուերբանկը կվերադարձվի տերմինալ (այդ նույն կամ ուրիշ)։

«Սակագինը որոշում ենք ոչ թե մենք, այլ մեր պատվիրատուն։ Բայց տրամաբանությունը հուշում է, որ գինը խելամիտ պետք է լինի։ Մոսկվայում մեր պատվիրատուն մեկ ժամի համար սահմանել է 50 ռուբլի, իսկ 24 ժամի համար` 100 ռուբլի սակագին։ Մոսկվացիների մեծամասնության համար դա լիովին մատչելի է։ Հայաստանում, հավանաբար, սակագինն ավելի ցածր կլինի», – հավելեց Օհանյանը։

Այժմ չինացի արտադրողները թողարկում են տերմինալների երեք մոդել` 8, 24 և 48 մարտկոցներով։ Երևանի մետրոյում կտեղադրվեն միջին հզորության տերմինալներ։ Շուտով դրանք կհայտնվեն յուրաքանչյուր կայարանում։

Երևանի մետրոյից հետո գաղափարն ուզում են առաջարկել հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներին, սրճարաններին, հյուրանոցներին ու բանկերին։ Դրանց համար լիցքավորելու ծառայությունը կարող է դառնալ նոր այցելուներ գրավելու միջոց։

Հայաստանում էլ խուրմա կա. հայ մասնագետների նոր համակարգը կօգնի գյուղացիներին

«Օրինակ` Մոսկվայում արդեն սխեմա է գործում սրճարաններից մեկի հետ, ըստ որի` նրանք անվճար սուրճ են առաջարկում, եթե փաուերբանկը վերադարձնում են իրենց տերմինալ։ Բնականաբար, նրանք նույնպես շահում են և նոր հաճախորդ են գրավում», – նշեց Օհանյանը։

Դավիթի Հայաստան գալու նպատակն անվճար սուրճը չէր։ Ոչ մի հարկային արտոնություն չէր օգնի, եթե ապրելն անհարմար լիներ։ Նա երկու տարում մի քանի անգամ գնացել է Մոսկվա, հետ եկել Երևան, մինչև վերջնականապես տեղափոխվել է Երևան։

Кукурузное поле - Sputnik Արմենիա
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը

«Հայրենադարձներն իրենց դժվարություններն ունեն, բայց կարծում եմ, որ մենք կարող ենք ևս մի կամուրջ դառնալ, որը միավորում է Հայաստանը և Ռուսաստանը։ Իսկ դա կօգնի եվրասիական ինտեգրացմանը, որին ձգտում են մեր երկրների իշխանությունները», – հավելեց Դավիթը։

Նա ևս մի «կամուրջ» էլ Գյումրիում է կառուցել. Ծրագրի մշակողներից շատերին այնտեղից է ընտրել։ 2000–ականների կեսերին գործազրկության պայմաններում քաղաքում ստեղծվել է կրթական ՏՏ կենտրոն (Հայաստանի օգնության ֆոնդի հայ–ամերիկյան հիմնադրամի նախագծով)։ Դրա հիման վրա բացվել են ձեռնարկություններ, որոնցում աշխատում են մի քանի հարյուր ծրագրավորողներ։ Նրանք տասնյակ հազարավոր չեն, որոնք աշխատել են խորհրդային գործարաններում, բայց քաղաքում կյանքը փոխվել է դեպի լավը։

Միլիմետրի ճշտությամբ. Հայաստանում միկրոսխեմաների համար նոր սարք են արտադրում

«Գյումրիում ծրագրավորողների լավ դպրոց կա, ես դրանում համոզվել եմ սեփական փորձով։ Հայաստանում ընդհանրապես արագ են սովորում. այստեղ կարելի է հավաքել նույնիսկ նորեկներին, իսկ մեկ–երկու տարի հետո նրանք կդառնան լավ մասնագետներ։ Այդպես է եղել նաև մեզ մոտ», – ասաց Օհանյանը։

Իր նախագիծը նա ներկայացրել է WCIT համաշխարհային համաժողովում, որն այս տարի տեղի ունեցավ Երևանում։

Լրահոս
0