Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ամբողջությամբ այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
«Հոկտեմբերի 13-ին, ժամը 03:52-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,-նշված է հաղորդագրոթյան մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 04:27-ին: