Նոր Օռլեանում փլուզվել է կիսակառույց հյուրանոցի մի մասը, կան տուժածներ. տեսանյութ

© Photo : Screenshot / Youtube / WWLTVОбрушение Hard Rock Hotel в Новом Орлеане
Обрушение Hard Rock Hotel в Новом Орлеане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատահարի հետևանքով վիրավորների թիվը գերազանցում է մեկ տասնյակը։ Նրանց շտապ տեղափոխել են տեղի կլինիկաներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան Նոր Օռլեան քաղաքում կառուցվող Hard Rock հյուրանոցի մի մասը փլուզվել է։ Այս մասին հաղորդում է DailyMail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Կանալ սթրիթում, որը քաղաքի կենտրոնը պայմանականորեն բաժանում է ամերիկյան և ֆրանսիական հատվածների։

Նախնական տվյալների համաձայն` շենքի փլուզման հետևանքով ավելի քան մեկ տասնյակ մարդ է տուժել։  Նրանց շտապ տեղափոխել են տեղի կլինիկաներից մեկը։

Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները, հյուրանոցը պետք է շահագործման հանձնեին հաջորդ գարնանը։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ և տեսաձայնագրություններ դեպքի վայրից։

Կադրերում երևում է, թե ինչպես է շինությունը փլվել հաշված վայրկյանների ընթացքում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Լրահոս
0