Երբ կլինի հաջորդը. Միհրան Հարությունյանը հայտնել է հերթական մենամարտի օրը

© Photo : armfootballМигран Арутюнян после боя с Расулом Чунаевым
Мигран Арутюнян после боя с Расулом Чунаевым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի ըմբիշը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում իր մարզումներից: Այս անգամ նա նշել է հերթական մենամարտի օրը։ Հարությունյանի էջի հետևորդները մարզիկին հաղթանակ են մաղթել:

ԵՐԵՎԱՆ, 13սեպտեմբերի— Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram–ի իր էջում նոր լուսանկար  է հրապարակել և հետևորդներին տեղեկացրել MMA -ի մրցաշարում իր չորրորդ մենամարտի օրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Migran Arutyunyan🇦🇲 (@maestro_migran)

Հոկտեմբերի 20-ին Միհրանը Սոչիում իր 4-րդ մենամարտը կանցկացնի: Մրցակիցը ղազախ Ժասուլան Ակիմժանն է: Մարզիկները հանդես կգան GFC 19 մրցաշարում: Նրանք կմենամարտեն կիսաթեթև քաշային կարգում՝ 66 կգ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Migran Arutyunyan🇦🇲 (@maestro_migran)

Նշենք, որ Միհրան Հարությունյանը MMA-ի մրցաշարի  իր երրորդ մենամարտում  3-0 հաշվով հաղթեց Մուրատխան Սայիտխանովին։

«Մյուս մենամարտը կլինի հոկտեմբերին: Շնորհակալ եմ բոլորին, շարժվում ենք առաջ: Հ.Գ. Իմ համեստ հաղթանակը նվիրում եմ եղբորս՝ Արմանին, որը վերջերս մահացավ: Այսօր նաև իմ լավ ընկերոջ rulles_k_g_v  ծննդյան օրն է»,- հրապարակված տեսանյութին կից գրել էր Հարությունյանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Migran Arutyunyan🇦🇲 (@maestro_migran)

Հիշեցնենք` հայ մարզիկն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

Ըմբիշի խոսքով` ինքը մտադիր է վերցնել այն, ինչը պատկանում է իրեն` ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին:

Լրահոս
0